Բորժոմիի անտառներում հրդեհները շարունակվում են
Վրաստան![Բորժոմիի անտառներում հրդեհները շարունակվում են](/timthumb.php?src=disc/26-08-22/de5f9bf16927b6fccef168d2b1a4c9c9.jpg&w=780)
Օգոստոսի 18-ից Բորժոմիի անտառներում հրդեհներ են, որոնց դեմ մինչև այսօր պայքարում են ողջ երկրի հրշեջ ծառայության աշխատակիցները։ Այս մասին գրում է Jnews-ը։
Արդեն մի քանի օր է հրդեհաշիջման աշխատանքներին են միացել նաև Ախալքալաքի հրշեջները։
Ինչպես ասում են հրշեջները՝ հրդեհի տարածքը մեծ է, քամին խանգարում է հրդեհաշիջման աշխատանքներին։ Մեծ տրակտորները ճանապարհ են բացում, որից հետո հրշեջներն են աշխատում:
Հրդեհն արդեն իջել է Ածղուրի բերդից ներքև, ինչպես նաև ավելի է խորանում Բորժոմիի անտառներում։
Ախալքալաքի հրշեջ ծառայության աշխատակիցները երկու օրը մեկ հերթափոխով փոխարինում են միմյանց։ Երկու օր առաջ նրանց են միացել Նինոծմինդայի, այնուհետև Ասպինձայի հրշեժները և միասին մեկնել են Բորժոմի։
Բորժոմիի մունիցիպալիտետում արդեն մի քանի օր է պայքարում են հրդեհների դեմ: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները։ Երեկվանից գործընթացին ներգրավված են նաև թուրքական մասնագիտացված ինքնաթիռներ։
![](banners/armflix.jpg)