Էրդողանը ծրագրում է մասնակցել Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը
Թուրքիա![Էրդողանը ծրագրում է մասնակցել Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը](/timthumb.php?src=disc/09-09-22/bf3013758ade634e699217cbd7ff93d6.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը։
Այս մասին լրագրողներին ասել է Էրդողանը, հաղորդում է ԱՊԱ-ն՝ NTV-ին հղումով։
«Եթե ծրագրերը թույլ տան, ես նախատեսում եմ մասնակցել հուղարկավորությանը: Երկու անգամ հանդիպել եմ Թագուհու հետ։ Հնարավորության դեպքում մենք կցանկանայինք մասնակցել արարողությանը»,- ասել է Էրդողանը։
![](banners/armflix.jpg)