Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքում ՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմ Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ Հայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ) 

Պետրոս Գետադարձին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք

Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին․

Պրն. Հարությունյան,

Հայոց Եկեղեցին թիրախավորելու, վերջինիս հասցեին ատելության խոսք տարածելու այսօրվա Ձեր հերթական ջանքում «Գարեգին Բ -ով եք դիմում Հայոց Հայրապետին և այլ անպատշաճ ձևակերպումներ հնչեցնում, մեկնաբանություններ անում նրա հասցեին:

Վստահ եմ, հասկանում եք, որ Ձեր գրառումը կարդում են և՛ Հայաստանում և՛ սփյուռքում, և՛ բարեկամ և՛ թշնամի պետություններում: Եվ ի՞նչ ուղերձ է Ձեր կարգի պաշտոնյան փոխանցում աշխարհին… Ձեր հռետորաբանությամբ չեմ արձագանքում Ձեզ, որովհետև միմյանց մերժելու, միմյանցից հրաժարվելու, ազգին մենքի և դուքի բաժանելու այդ ոգին միայն պառակտում և քայքայում է բերել հայրենի մեր կյանքից ներս՝ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: Իբրև հայը հային եմ ասում՝ այլ ճամփա փնտրե՛ք, եղբայր, ավելի կառուցողական, ավելի ընդունելի:

Ատելությունը սեր չի՛ ծնում: Ձեր պաշտոնը քաղաքական զգոնություն է ենթադրում, և հասարակական համերաշխության հարցը միշտ առաջնային պիտի լինի Ձեզ համար:

Մի բան ևս: Ինչո՞ւ եք Դուք անմարդկային ճիգեր գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ամեն գնով Հայոց Եկեղեցու շարժում դարձնելու: Ի՞նչ խնդիր եք Ձեր առջև դրել, գուցե պարզաբանե՞ք: Թե՞ կարող ենք սա ուղղակի շարունակությունը համարել Ձեր այն անպատասխանատու հայտարարության, թե «հոգևորական չմնաց, որ չմիանար այս շարժմանը»: Դուք էլ գիտեք, որ Ձեր հայտարարությունը կեղծ է, բայց անում եք…Այլ խոսքով՝ ընդհանրացնում եք մասնավորը: Իսկ եթե Ձեր մոտ տպավորություններ կան, որոնք ճշտման կարիք ունեն, ապա, վստահ եմ, որ սբ. Էջմիածնի ճամփան դեռևս հիշում եք:

Լուսավորվեք և լուսավորեք նաև Ձեր կողքիններին: Էլ չասեմ, որ քաղաքագիտական առումով չափազանց պարզունակ և սնանկ է Ձեր կողմից շրջանառվող այն թեզը, որ շարժումը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այլ տարբերակներ քննարկեք: Նաև, Դուք Ձեր հակաեկեղեցական խոսույթով որոշակիորեն թիրախավորում եք Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականի հավաքական կերպարը: Տեսե՜ք, որ չխախտվեն մարդու/քաղաքացու ո՛չ սեփական կարծիք ունենալու իրավունքը և ո՛չ էլ որևէ մեկի կրոնական զգացումները: Դուք էլ ժամանակին իբրև ՔՊ կուսակցության անդամ այլ կարծիք եք ունեցել շատ հարցերի վերաբերյալ և օգտվել Ձեր կարծիքն ազատ արտահայտելու քաղաքացու իրավունքից: Գիտեմ, որ գիտեք, որ պետք է հարգանքով վերաբերվել բոլոր այլախոհներին և ծայրահեղ չարձագանքել: Միգուցե որոշների հետ Դուք նույնպես դադարեք Հայոց Եկեղեցին Ձեր իշխանությանը հակառակ ուժ դիտելուց, և ազատվեք այդ բարդույթից:

Ձեր խոսքից և ձևակերպումներից արդեն իսկ ակնհայտ է, որ խնդիր ունեք Հայոց Եկեղեցու՝ որպես ինստիտուտի հետ: Եթե սխալ ենք, ապա հակառակն ապացուցեք:

Իբրև հայ, առավել ևս իբրև պետական պաշտոնյա պարզապես հիշե՛ք, որ Հայոց Եկեղեցին նաև Ձերն է, ինչպես, որ յուրաքանչյուր հայինն է Հայաստանի Հանրապետությունը: Եվ վերջապես, Ձեր մեկնաբանությունն արվել էր Տ. Սևակ քհն. Սարիբեկյանի գրառման առնչությամբ: Տեր Հորը ճանաչում եմ իբրև նվիրյալ, նախանձախնդիր հոգևորականի: Միևնույն ժամանակ համաձայն չեմ նրա որոշ ձևակերպումների հետ: Մենք հոգևոր ասպարեզում ազատ ենք տարբեր տեսակետներ ունենալ հարցերի շուրջ («ազատութիւն յերկբայականս», ինչպես մեր հայրերը կասեին), որը երբեք չի սասանել եկեղեցու միասնությունը:

Ես անհամբեր սպասում եմ, արդյոք կգա՞ մի օր, որ ՔՊ կուսակցության անդամներից մեկը քաջություն կգտնի իր մեջ հրապարակային հակադրվելու իր կուսակից ընկերոջ կողմից Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի հավաքական կերպարը թիրախավորող հակաեկեղեցական հայտարարություններին:

Դուք և Ձեր կուսակցության որոշ անդամներ, անվերջ խոսում եք ժողովրդավարությունից, մինչդեռ տպավորություն կա, որ խոսքի ազատության իրավունքից բոլորը չէ, որ հավասարապես օգտվում են…Չգիտենք, թե ինչն է նրանց խանգարում: Հայոց Եկեղեցին աղոթել և շարունակելու է աղոթել իր զավակների համար:

Հ. Գ. Պետրոս Գետադարձ կաթողիկոսին դավաճանության մեջ մեղադրելուց առաջ քննական ուսումնասիրության ենթարկեք նյութը, կամ այդ թեմայից քաջատեղյակ մասնագետների հետ խորհրդակցեք: Առավել ևս, որ Դուք գիտնական եք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ ՍուրենյանցԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըՎարչապետ Փաշինյանը մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` ՎարդենիսումՀունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներինԵՊՀ-ն մանկավարժների հավաստագրման 3-ամսյա դասընթաց է կազմակերպումՍկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում է եղել. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Մինչև վերջ լինել հետևողական՝ շտկվեն բոլոր թերությունները. Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ է տվել
Ամենադիտված