ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն աշնանը
Արտաքին Քաղաքական![ՌԴ-ն, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն աշնանը](/timthumb.php?src=disc/22-09-22/8ee127a00dfe29d68ac669af11e68673.jpg&w=780)
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն այս աշնանը,։
Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին։
«Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում այս տարվա աշնանը։ Դրանց, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև Պակիստանը, Օմանը և մի շարք այլ երկրներ»,-նշել է ռազմական գործիչը:
![](banners/armflix.jpg)