Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Հայաստան![Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ](/timthumb.php?src=disc/30-09-22/4878249d149ad877b801fadb02b9a9d8.jpg&w=780)
Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 19-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
![](banners/armflix.jpg)