Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան
Թուրքիա![Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան](/timthumb.php?src=disc/03-10-22/9f121e9fcf7097eda478a0db3e57b468.jpg&w=780)
ermenihaber.am-ի հաղորդմաբ՝ թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին:
Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել.
«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։
Փելոսին մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեջ: Հասկանալի է,որ նման դիրքորոշմամբ Նա նպատակ ունի կողմերին զենք վաճառել»:
![](banners/armflix.jpg)