Ճանաչված թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է. Aravot.am Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհնար է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին Փաստաբաններն ու տնտեսվարողները բողոքի ձայն են բարձրացրել (տեսանյութ) Վահան Տերյանի 140-ամյակի առթիվ տոնական միջոցառումների շարք է անցկացվել (լուսանկարներ) Հայաստանի ըմբիշները 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայում Փոփոխություններ են կատարվել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում Աշխատանքային այցով Փարիզում եմ․ Փաշինյան (տեսանյութ) Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Հայտնի է հունվար ամսվա աշխարհի լավագույն ակումբը Բավական է խաբեությանը. Արմեն Հարությունյան Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 ՀՄՄ, 100 հոգի էլ զինվոր՝ որպես Փաշինյանի պատվո պահակախումբ. ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյան Երևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են 

Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարություն

Բլոգոսֆերա

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը․

«Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Սրբազան Պայքարին մասնակցում է առանց պաշտոնապես նրան միացած լինելու։ «Կամք» -ն առաջին իսկ օրերից ողջունել է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և, չնայած այն հանգամանքին, որ առ այսօր պաշտոնական հայտարարություն չի եղել Սրբազան պայքարին միանալու, սակայն անմնացորդ աջակցել է և շարունակում է աջակցել, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է կազմակերպված բոլոր միջոցառումներին և գործողություններին։ Մենք գիտակցում ենք, որ այս պայքարը հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր մարդու համար է։

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հիմնադրվել է «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության կողմից Հայաստանում իշխանազավթում իրականացնելուց անմիջապես հետո՝ փորձելով հակազդել Հայաստանում ազգային արժեքների նկատմամբ գործադրվող ոտնձգություններին։ «Կամք»-ը պայքարի առաջամարտիկներից է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Արայիկ Հարությունյանի թուրքական կրթական չափորոշիչների ընդունման, Հայաստանում արևմտյան բիոլաբորատորների դեմ պայքարում, ինչպես նաև Արցախի նկատմամբ ազգադավ գործընթացների ժամանակ հայկական շահերը պաշտպանելիս։

Ավելին, մենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին ենք եղել այսպես կոչված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական, ապազգային շարժման ալիքի առաջին իսկ օրերից սկսած։ Իսկ ներկայումս «Հեռացնենք Նիկոլին» սեփական օրակարգից զատ, ինչպես արդեն վերևում նշեցինք, Բագրատ Սրբազանի և նրա Սրբազան Պայքարի աջակիցն ու ակտիվ մասնակիցն ենք։ Դա է պատճառը, որ այսօր ակնհայտ քաղաքական նկատառումներով և շարժառիթներով հետապնդում է իրականացվում «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի նկատմամբ, և նա խստացված տնային կալանքի մեջ է գտնվում՝ քաղաքական պայքարից մեկուսացնելու նպատակով։

Մեր անդամների նկատմամբ այսօր էլ կան տասնյակ քրեական գործեր, որոնց միակ նպատակն է մեզ մեկուսացնել և զերծ պահել ազգակործան իշխանության դեմ պայքարից։

Նկատի ունենալով այս ամենը, մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր նպատակը և հայտարարում՝

Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ՔՊ-ական իշխանության հեռացումը չունեն այլընտրանք։ Մենք մինչև այդ պահը կանգնած կլինենք պայքարի կիզակետում բոլոր նրանց կողքին, ովքեր անկեղծորեն կպայքարեն այդ նպատակը կյանքի կոչելու համար։

Այս պահին Բագրատ Սրբազանի կողմից առաջնորդվող Սրբազան Պայքարը չունի այլընտրանք։

Մեզ ոգեշնչում է Սրբազան Հոր «Չակնկալիքների» գաղափարախոսությունը, և մեզանում հույս է արթնացնում, որ կարող է իսկապես Հայաստանի փրկության գործընթացի շրջանակում ձևավորվել այնպիսի ուժ, որտեղ անհատները չեն ունենա անձնական նկրտումներ և կնվիրվեն մեկ միասնական նպատակի իրագործմանը, այն է՝ Հայաստանի հզորացումը և Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումը:

Լիահույս ենք, որ այս շարժումը հավատարիմ կմնա իր սկզբունքներին պայքարի ամբողջ ընթացքում, ինչպես նաև Փաշինյանի և նրա ազգակործան խմբակի հեռացումից հետո։ Այս ակնկալիքով մենք անմնացորդ կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին և մեր մասնակցությունն ենք բերում Սրբազան Պայքարին՝ անմնացորդ ծառայելով Հայաստանի հզորացման գաղափարին, որը համայն հայության սրբազան նպատակն է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ճանաչված թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է. Aravot.am Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհնար է. ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին Կրեմլում կոչ են արել սպասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագրի մանրամասներինՓաստաբաններն ու տնտեսվարողները բողոքի ձայն են բարձրացրել (տեսանյութ) Թրամփին չի հաջողվի օգուտ քաղել Ուկրաինայում հազվագյուտ մետաղներից․ փորձագետՎահան Տերյանի 140-ամյակի առթիվ տոնական միջոցառումների շարք է անցկացվել (լուսանկարներ) Հայաստանի ըմբիշները 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել Էստոնիայում Փոփոխություններ են կատարվել առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման ընթացակարգում Աշխատանքային այցով Փարիզում եմ․ Փաշինյան (տեսանյութ)Թրամփը հայտարարություն է արել պողպատի և ալյումինի մասովԱբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Հայտնի է հունվար ամսվա աշխարհի լավագույն ակումբը «Երբեմն կյանքն անկանխատեսելի է»․ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր հրապարակումներ է կատարել հիվանդանոցիցԴանիան և Պանաման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չեն բարձրացրել Թրամփի հայտարարությունների հարցըՆոր աշխարհակարգ է անհրաժեշտ ստեղծել․ ԷրդողանԲավական է խաբեությանը. Արմեն Հարությունյան Բաքուն կպահանջի՝ ՀՀ-ն պիտի 3 տանկ ունենա, 10 ՀՄՄ, 100 հոգի էլ զինվոր՝ որպես Փաշինյանի պատվո պահակախումբ. ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյան Պետք է սպասել մանրամասներին. ՊեսկովԵրևանը կունենա տրանսպորտի կառավարման կենտրոն. աշխատանքներն ավարտական փուլում են Ի՞նչ ողորմելի են իրենց աշխատատեղերի պահպանման համար պայքարող վայ չինովնիկները․ Բագրատյան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից․ Ռեզա Արեֆ28-ամյա երիտասարդը մեքենայում վիճաբանել է 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ նռնակով կպայթեցնի նրան․ նռնակն ընկել է ձեռքից և պայթելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին Չինաստան այցելելու հրավերըՄարդկանց ձեռնտու չէ ո՛չ 150 դրամը, ոչ փաթեթը․ Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)ՈւՂԻՂ. Լարված վիճակ Հաղթանակ թաղամասում. ոստիկանական զորք է կուտակվում Ուկրաինայում մեր նպատակների կատարումը Ռուսաստանի սուրբ պարտքն է․ ԼավրովԵԱ․ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը ՏԿԵ նախարարն այցելել է Ստեփանավան՝ քննարկելու բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակը Հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար կառավարությունը տույժը 50 հազար դրամից հասցնում է 3 միլիոնի Իրանի արտգործնախարարը ասել է՝ ինչ հետևանքներ կունենան Վաշինգտոնի հետ բանակցություններըԲելառուսը բաց է ուխտավորների համար․ ԼուկաշենկոԱբովյան քաղաքում հերթական «Chevrolet Volt»-ն են թալանել«Աստված քեզ հետ, Անուլ ջան»․ Աշոտ Ղազարյանը քաջալերել է թոռնուհուն Ուկրաինայում հայտարարել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «դատավճռի» մասինԵրևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվումՌուսաստանը կշարունակի պայքարել նեոնացիզմի դեմ․ ՊուտինԱՄՆ-ն կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին․ ՓեզեշքիանՄիգուցե տարիներ անց էլ «նկատի», որ Արցախը զիջելով ու ՀՀ կենսական շահերից հրաժարվելով` այդպես էլ խաղաղություն չկառուցվեց. ՀայրապետյանՈ՞ւր են գնացել միլիոնավոր դոլարները․ պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել․ Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասինԷրդողանը Գազայի հատվածում Թրամփի ծրագիրը «լրիվ անհեթեթ» է անվանելՄեր մեջից ծնված վարչապետը ավելի վատը դուրս եկավ, կապացուցենք, որ իրենց հաղթելու ենք. ակցիայի մասնակից Ինչ է պատահել Թեյլոր Սվիֆթին Super Bowl-ում (լուսանկարներ)Էլինա Ավանեսյանը Դոհայի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկում է Բաքվի ագրեսիվ էսկալացիային պատասխանելու տարբերակները․ Незыгарь Ի՞նչ ասենք` բացառե՞նք անվճար իրավաբանական օգնության ծառայությունը. Էս ամեն ինչի տուժողը քաղաքացին է (տեսանյութ)37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժՄեր մասին վատ քոմենթ գրողներն իրենց պադվալների աշխատողներն են, թող տանեն, իրենց ծոցը լցնեն․ տնտեսվարող Փոփոխության հեղինակը մեզ համար կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիրներով հայտնի ֆիննախարարն է (տեսանյութ) Ողբերգական վթար Արևշատ-Մրգանուշ ճանապարհին
Ամենադիտված