Հերթական խոշոր գնումը՝ այս անգամ նախագահի աշխատակազմի կողմից
ՔաղաքականEuromedia24.com-ը Պետգնումների էլեկտրոնային armeps համակարգից տեղեկանում է, որ Նախագահի աշխատակազմը «ԱՐԹ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ կնքել է 74մլն 994 հազար35 դրամի պայմանագիր, գնման առարկան նշված է Տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգ։
Ըստ պայմանագրի, «Արթ-Գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվում է կառուցել տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգ: Առաջարկը ներառում է Հանրապետության նախագահի վարչական շենքի և հարակից տարածքների հին մալուխների, վարդակների, պլաստիկ մալուխատարերի ապամոնտաժում և նոր համակարգի մոնտաժում:
Մալուխները և վարդակները համապատասխանաբար կհամարակալվեն, մալուխները կանցկացվեն պատվիրատուի կողմից նշված հատվածներով և իրար զուգահեռ: Սարքերը, սարքավորումները, վարդակները, պլաստիկ և մետաղյա մալուխատարերը կտեղադրվեն պատվիրատուի կողմից նշված վայրում և հատվածում: Որոշ հատվածներում առկա են պատի և առաստաղի բացվածք տալու և մեծացնելու աշխատանքներ՝ կիրականանցնենք, ըստ անհրաժեշտության։