Էրեբունի օդանավակայանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել, մոտ կես կգ սինթետիկ թմրանյութ հայտնաբերվել նրա մոտ
Մի քանի օր առաջ Էրեբունի օդանավակայանում բռնեցինք մեկ անձնավորության՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված, ՌԴ քաղաքացի, որն աշխատում էր Էրեբունի օդանավակայանում։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը։
«Մոտ կես կգ սինթետիկ թմրանյութ հայտնաբերեցինք վերջինիս մոտից։ Հենց երեկ ունեցանք դեպք՝ Կենտրոնում՝ պարեկային ծառայողների կողմից տեղեկություն ունենալով՝ կանգնեցրել են տրանսպորտային միջոց և հայտնաբերել մոտ 200 գ․ սինթետիկ թմրամիջոց»,- ասաց նա։