Հանրապետության մի շարք հասցեներում 1օրով կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանը երկու լողորդ կունենա 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Ըմբիշ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Վահան Քերոբյանը սլաքներն ուղղում է դեպի ԱԱԾ տնօրենը ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ. Աշոտ Մինասյան ԵՄ-ն կօգնի Ադրբեջանին ականազերծման հարցում Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱ ՀՀ-ում երբեք օտարություն չեմ զգացել․ նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար 

Թուրքիայում լռում են հայ գերիների գնդակահարության մասին

Թուրքիա

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում գերի հանձնված անզեն հայ զինվորներին։ Տեսանյութի զննության արդյունքում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հստակ արձանագրեց, որ պատերազմական  հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սուվերեն տարածքի վրա լայնածավալ հարձակման ընթացքում։

Պաշտոնական Երևանը կրկին միջազգային հանրությանն ուշադրությունն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանն ագրեսոր պետություն է, և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի ենթարկվի պատասխանատվության այս և այլ վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը՝ այդ թվում Ադրբեջանի «մեծ եղբայր» հորջհորջվող Թուրքիայի ՆԱՏՕ-ական դաշնակիցներ ԱՄՆ-ն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հունաստանը, խստիվ դատապարտեցին նմանօրինակ բռնությունն ու գազանաբարո գործողությունը:

Իսկ Թուրքիայում քար լռություն էր։ Իրենց բնորոշած «Ջան Ադրբեջանի» զինուժի ռազմական ծանր հանցագործությունը մատնվում էր լռության։ Չհնչեց ոչ մի դատապարտող խոսք պետական, քաղաքական կամ հանրային գործիչների կողմից։ Գնդակահարության տեսանյութը քննության ենթարկելու կոչեր ու առաջարկներ չեղան անգամ։ Դե իսկ թուրքական լրատվակայքերն այդպես էլ չանդրադարձան թեմային՝ չհաշված մեկ-երկու ոչ հայտնի լրատվականներում տեղ գտած թեմային հպանցիկ ժխտողական անդրադարձով հրապարակում, որոնցում ընդգծվում էր «թյուրքերի կողմից նման պահվածքի անհնարինությունը»։

Թուրքական փորձագիտական և լրատվական համայնքի լռությունն էլ ավելի բացասաբար ընդգծվեց, երբ այդ օրերին նույնիսկ ադրբեջանցի վտարանդի գործիչ, ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյունթեզիրը նշեց, որ եթե տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա հանցագործության մեղավորներին անհրաժեշտ է պատժել։ Մինչդեռ թուրք ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր, ո՛չ հանրային գործիչներից այդպես էլ չհնչեց հրապարակային խոսք զարհուրելի տեսանյութի մասին։

Բանն այն է, որ գնդակահարության դեպքի բացահայտումից ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված վիրավոր հայ զինվորին իբրև թե հոգատարությամբ վիրակապող ադրբեջանցի զինծառայողի «բուժօգնության» կադրերն ակտիվորեն տարածվում և մեկնաբանվում էին թուրքական մեդիա դաշտում։ Փորձ էր արվում դա ներկայացնել որպես «ադրբեջանցի զինվորներից աշխարհին ուղղված մարդասիրության դաս»։

«Գնահատանքի արժանացած պահվածք ադրբեջանցի զինվորից», «Գերի ընկած հայ զինվորի վերքը կապող գթասիրտ ադրբեջանցի զինվոր». այս ու նմանատիպ վերնագրերով թուրքական իշխանամերձ և մյուս լրատվական կայքերը գովերգում էին ադրբեջանցի զինծառայողներին։ Մինչդեռ նույն այդ լրատվամիջոցներն օրեր անց բացարձակ անտարբերության մատնեցին ադրբեջանցիների վայրագությունները։

Թուրքիայի քարոզչամեքենայի այս քաղաքականությունը, անշուշտ, նորություն չէր․ Տարիներ ի վեր ժխտողականությանը զուգահեռ նույն անտարբերության քաղաքականություն է վարել նաև Հայոց ցեղասպանության ոճրագործության պարագայում։

Հ. Գ. Թուրքիայում գործող, թուրքերեն հրապարակվող հազվագյուտ լրատվամիջոցներից մեկը, որն առնվազն չեզոքության դիրքերից անդրադարձել է հայ զինվորների մահապատժի տեսանյութին հայկական «Ակոսն» էր։ Այդ երկրում առկա մամուլի անազատության և գրաքննության պայմաններում «Ակոսը» Թուրքիայի հանրությանն էր փոխանցում թեմայի շուրջ եղած հայկական, ադրբեջանական և միջազգային արձագանքները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրապետության մի շարք հասցեներում 1օրով կդադարեցվի ջրամատակարարումըՀայաստանը երկու լողորդ կունենա 33-րդ ամառային Օլիմպիական խաղերումԸմբիշ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլՎահան Քերոբյանը սլաքներն ուղղում է դեպի ԱԱԾ տնօրենըՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ. Աշոտ Մինասյան ԵՄ-ն կօգնի Ադրբեջանին ականազերծման հարցումՍեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱՀՀ-ում երբեք օտարություն չեմ զգացել․ նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարինԵրկրաշարժի ժամանակ Թուրքիան բացեց սահմանը, ստացավ ՀՀ-ի օգնությունն ու փակեց այն․ դա ի՞նչ մոտեցում, ձե՞ռ եք առնում․Հեֆերն Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարարՄԱԿ-ի ՄԻ բարձր հանձնակատարն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ կա 4 վիրավոր Շահրամանյանը փակագծեր է բացել, դրա համար Փաշինյանը քինախնդրություն ցուցաբերեց Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը․ Infocom ՌԴ-ն և Ուկրաինան 90 գերիներ են փոխանակել Արամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՓաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները Որ դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրը«Հույս՝ օջախից հեռու»․ Ուրուգվայի ցուցահանդեսում ներկայացվել է արցախցիների բռնահանությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Մելիքգյուղ էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը Ուկրաինայի հակամարտությունը կարող է տարածվել տարածաշրջանից դուրս. Ֆիդան Ադրբեջանը հոգեբանական գրոհ է սկսում, ՀՀ իշխանությունն էլ դա դարձնում է գործիք զիջումների համար Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարար Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ մեքենան գլխիվայր շրջվել է․ կա վիրավորՉի կարող ինչ-որ մեկը հանդես գալ ՀՀ ինքնիշխանության դիրքից և ավելի ամրապնդել վտանգի աղբյուրը. իրանագետՀամաշխարհային բրենդը հասավ Գյումրի․ քաղաքի սրտում գտնվող հյուրանոցներից մեկը կգործի Radisson Hotel Group-ի ներքոՍև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցել Հայաստան․ ինտենսիվ տեղումներ կլինեն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, ՍյունիքումԱրման Ծառուկյանը 9 ամսով որակազրկվել է երկրպագուի հետ միջադեպի պատճառով Ինչպես են առևտրային հոսքերը հեռանում Եվրոպայից Արցախից բռնահանվածներին սոցիալականացման ծրագիր են ներկայացրելԱյս մարդիկ լույսի արագությամբ սկսեցին փչանալ` հարստանալ, հաբրգել, բարոյազրկվել, հայրենիքը որպես տարածք դիտել. Արմինե ՕհանյանՀանկարծամահ է եղել հրդեհի արդյունքում զոհված 15 զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ 44-ամյա Արման Բարսեղյանը․ փաստաբան Հայկ Մամիջանյանը մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեայինՍեյրան Կիրակոսյանն այսօր կգոտեմարտի Մ17 Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար «Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը։ 200-ից ավելի ապօրինի գույքով անցնող Գագիկ Խաչատրյանը եւս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում Երեւանում» Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ «Հեզբոլլահ»-ի հետ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Իսրայելը նախատեսում է օգտագործել Starlink-ը. ԶԼՄ-ներ Փաշինյանը շատ համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով խնդրո առարկա չորս անկլավները. Ջեյմս ՈւորլիքՄիջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի ձերբակալման օրդերներ է տվելՔենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, տուժել է Բարաք Օբամայի քույրը«Ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքն ինքնաբերաբար դուրս կմղվի». Ժաննա Անդրեասյան Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ ՋուլհակյանԱշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրԲայրամովը Խովաևին հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի գործընթացում խոչընդոտ է ՀՀ սահմանադրությունը«Հայրենիքը կսպասի, իրենք գնում են արձակո՞ւրդ». ՔՊ-կան պատգմավորը՝ Բագրատ Սրբազանի շարժման մասին (տեսանյութ)Վերանայվում է մասնագիտությունների և որակավորումների ցանկը դրանք առավել նպատակային դարձնելու համարԱՊՀ-ում գնահատել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ռիսկերըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումներըԿիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ամենադիտված