ՌԴ-ում պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է 21-ամյա Գլեբ Վերդիյանը
Աշխարհ![ՌԴ-ում պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է 21-ամյա Գլեբ Վերդիյանը](/timthumb.php?src=disc/10-11-22/14cbf6b5733e08d4cd440086c6220104.jpg&w=780)
Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանային դատարանը պետական դավաճանության մեղադրանքով կալանավորել է աստրախանցի 21-ամյա ուսանող Գլեբ Վերդիյանին։
Դավաճանության մեջ կասկածվող 21-ամյա Գլեբ Վերդիյանն այս պահին ամենաերիտասարդն է, ում նկատմամբ նման մեղադրանք է առաջադրվել, գրում է «Царьград»-ը։
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ուսանող Գլեբ Վերդիյանի դեմ դավաճանության փաստով։ Լեֆորտովոյի դատարանն արդեն նրան կալանավորել է։ Գլեբ Վերդիյանին սպառնում է ազատազրկում 12-ից 20 տարի ժամկետով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով («պետական դավաճանություն»):
Նշվում է, որ Գլեբ Վերդիյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 10-ին Աստրախան քաղաքում։ Սոցցանցերում անկետայի համաձայն՝ երիտասարդն իր հայացքները բնորոշում է որպես սոցիալիստական և աթեիստ։
Գլեբ Վերդիյանը ձերբակալվել է հոկտեմբերի 28-ին մանր խուլիգանության՝ պետական պաշտոնյաներին չհնազանդվելու և հասարակական կարգը խախտելու համար։ Կալանքի ժամկետը 10 օր էր, իսկ նոյեմբերի 7-ին ուսանողը պետք է ազատ արձակվեր։ Սակայն նույն օրը Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը գրանցել և բավարարել է Գլեբ Վերդիյանին պետական դավաճանության կասկածանքով կալանավորելու քննիչի միջնորդությունը։
![](disc/10-11-22/07f569c6868ab99b33c7c16de63e6076.jpg)
![](banners/armflix.jpg)