Արմավիրի Լուկաշին գյուղում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ Վրաստանում ընտրություններն անցել են բևեռացված միջավայրում, որտեղ հաշվի չեն առնվել հավասարությունն ու թափանցիկությունը․ դիտորդներ Վրաստանում ևս մի ընդդիմադիր ուժ է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Լեբեդևը Վրաստանում ընտրությունների արդյունքները համարում է ՌԴ–ի հետ համագործակցելու ցանկություն Խամենեին հայտարարել է Իսրայելին ուժ ցույց տալու Իրանի մտադրության մասին Չափազանց դժգոհ եմ, ցանկության պակաս եմ տեսնում Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասով. Բախշյան (տեսանյութ) ԿԸՀ տվյալները չեն արտահայտում ժողովրդի կամքը, անհրաժեշտ են բողոքի ողջամիտ ձևեր. Գախարիա Ժորա Գրիգորյանը հաղթող ճանաչվեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (տեսանյութ) Իրանին հասցված հարվածը ազդել է երկրի պաշտպանվելու կարողության վրա․ Նեթանյահու ՌԴ–ն և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ․ ԱՊՀ գլխավոր քարտուղար Թրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. քաղաքագետ 

Ովքեր են Սրբազան շարժման ստվերային աջկիցները. «Հրապարակ»

Քաղաքական

«Հրապարակ» թերթը գրել է.

«Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական դարձած շարժման ստվերային աջակիցները, պարզվում է, ավելի շատ են, քան բացահայտները։ Մենք նախորդ նյութում անդրադարձել էինք, որ քաղաքական դաշտի խաղացողներից քչերն են ֆիզիկական մասնակցություն ցուցաբերում ամենօրյա ակտիվ գործողություններին, եթե չասենք՝ հաշված ուժեր ու գործիչներ են ամենօրյա մասնակցություն ունենում ակցիաներին, մինչդեռ մեր պարապ դաշտի դեպքում ճիշտ կլիներ, որ ամենօրյա աշխատանքի նման ներկայանային եւ գոնե իրենց ֆիզիկական ներկայությամբ աջակցեին:

Բայց պատմում են, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այս ամիսուկեսվա ընթացքում հասցրել է ազդեցիկ աջակիցներ գրավել, որոնք թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես աջակցում են, ոգեւորում, որ չհոգնի ու չհիասթափվի պայքարից` անկախ մարդկանց քանակից եւ վերելք-վայրէջքներից: Մի բան պարզ է, որ Հայաստանում դժգոհությունն այնքան մեծ է, որ մի փոքր կայծից կարող է հրդեհ բորբոքվել, եւ վճռական պահը գալու է: Առնվազն դա կարող է տեղի ունենալ իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական ծրագրի իրականացման հաջորդ փուլում` չէ՞ որ «սահմանազատման-սահմանագծման» անվան տակ միակողմանի զիջումները շարունակվելու են: Առջեւում Սյունիքի միջանցքի հարցն է: Եվ ինչքան շուտ հեռացվեր այս «հանձնող» իշխանությունը, այնքան մեծ կլինեին շանսերը՝ պրոցեսը կանգնեցնելու, բայց, ցավոք, «կինոն» դեռ առջեւում է։

Աջակիցների անունները, բնականաբար, չենք հրապարակի՝ նրանց թիրախ չդարձնելու համար, բայց նշենք, որ սրբազան պայքարին իրենց աջակցության մասին հայտնել են Եվրոպայից, Ռուսաստանից գործարարներ, որոնք բացահայտ հայտարարություններ չեն անում, նախ՝ որպեսզի չվնասեն շարժմանը, որն առանց այն էլ իշխանական պրոպագանդան կապում է տարբեր կենտրոնների հետ, երկրորդ՝ չվնասեն իրենց բիզնես գործունեությանը Հայաստանում։

Հայաստանում տեղի ունենալիք փոփոխությունների գլխավոր շահառուն, իհարկե, Ռուսաստանն է, որն անխախտ հետաքրքրություն ունի տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ, բայց նրանք մի անգամ միջամտել են` 2018-ին, աջակցելով իշխանափոխությանը` ընդդեմ Սերժ Սարգսյանի, եւ հիմա զգուշավորություն են ցուցաբերում` 18-ից դասեր քաղելով: Ի դեպ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Փաշինյանի սկսած շարժումը 2018-ին կմարեր, եթե ռուսական ընկերությունները եւ ռուսահայ գործարարները չմիանային նրան: ՌԴ-ն, թերեւս, կակտիվանա այն ժամանակ, երբ Սյունիքի միջանցքը տալու ժամանակը գա, եւ պարզվի, որ Փաշինյանը պատրաստ է այն տալ, եթե դրա վերահսկողությունն իրականացնեն եվրոպական ուժերը, այլ ոչ թե՝ ռուսական: Արեւմուտքի պահանջը դա է` Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից եւ միջանցքի սահմանային վերահսկողությունը հանձնել իրենց հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին (այս պահին Ֆրանսիայի անունն են տալիս)։

Հետեւաբար, ամառը կարող է վճռորոշ լինել, եւ չի կարելի թողնել, որ այս շարժումը մարի։
Այս ֆոնին Artur & brothers-ի կամ «շատ հետաքրքիր հայորդիների»` շարժմանը միանալն անհանգստություն է առաջացրել ՔՊ-ում։ Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներին»՝ Արտակին եւ Արթուրին։ «Մեզ միացել են մեր շատ սիրելի ընկերները, բարեկամները` Քենիայից։ Երեւի լսած կլինեք՝ «Արթուր բրադըրս»․ այսպես են իրենք հայտնի։ Մանրամասները չեմ ասում… շատ հետաքրքիր հայորդիներ են, հոգով, սրտով, մտքով, կյանքով նվիրված…»,- հայտարարեց սրբազանը։ Եղբայրներից մեկն էլ արձագանքեց. «Մենք էլ շատ մտածել ենք էս ազգի մասին, մի քիչ իրավաբանություն ենք սովորում, որ գիտելիքներս հերիքի՝ գալ հետագայում շարժում սկսել Հայաստանում, բայց մենք գտնում ենք, որ էսի ամենաճիշտ շարժումն ա, ու միանում ենք դրան։ Էս էն շարժումն ա, որ Ալիեւն ա վախենում, էս էն շարժումն ա, որ ղեկավարությունն ա վախենում»։

Անցած օրերին իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները հրապարակումներով հանդես եկան՝ այս եղբայրներին ներկայացնելով որպես քրեական հանցագործներ, տարբեր երկրներում իշխանափոխություն իրականացրած անձինք: Այդ աղմուկը հուշում է, որ այս եղբայրների ժամանելը Հայաստան ու մանավանդ շարժմանը միանալն անհանգստացրել է իշխանություններին։ 

Այդուհանդերձ, ովքեր են այս եղբայրները. 2005-ի դեկտեմբերին հայկական արմատներով Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանը ստիպված են եղել անհապաղ հեռանալ Մոսկվայից, ուղիղ մեկնել են օդանավակայան եւ նստել առաջին պատահած ինքնաթիռն ու մեկնել այն երկիրը, որը վիզա չի պահանջում` Քենիա։ Նրանց մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվում են 2005 թվականից, որոնց համաձայն՝ նրանք աֆրիկյան տարբեր երկրներում բիզնես են արել, այդ թվում` թմրանյութերի եւ այլ բնույթի, պետական հեղաշրջումներ են կազմակերպել, ահռելի ազդեցություն ունեցող կլան են ձեւավորել։ 2006-ին նրանք Քենիայից արտաքսվել են Դուբայ` մի աղմկոտ պատմության բացահայտումից հետո։

Ըստ Վիքիլիքսի՝ նրանք ունեցել են անօրինական փաստաթղթեր, որոնցով ներկայացել են որպես Քենիայի ոստիկանության ղեկավարի տեղակալներ եւ հասանելիություն են ունեցել օդանավակայանի բոլոր հատվածներին, եղել են զինված, խախտել են օդանավակայանի անվտանգության կանոնները։ Եվ Քենիայի խորհրդարանի հատուկ նիստում միգրացիայի նախարարը տեղեկացրել է, որ շենքից մաքրուհու միջոցով անհետացել է երեք անձնագիր՝ հատուկ համարներով, որոնք հայտնաբերվել են Արթուր եղբայրների տանը՝ խուզարկության ժամանակ։ «Արթուր եղբայրները» 2023-ին հայտնվել են Երեւանի ավագանու ընտրություններում թեկնածուներից մեկի՝ Սուրեն Պետրոսյանի կողքին, ով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարներից է։ Ինչեւէ, իշխանություններին թերեւս սարսափեցնում է հեղաշրջում իրականացնելու ռեսուրսներ ու հմտություններ ունեցող այս եղբայրների ներկայությունը, եւ, վստահաբար, նրանք ուղիներ են փնտրում՝ նրանց հեռացնելու կամ ինչ-որ վարույթներ հարուցելու համար։

Շարժմանը միանալու պատրաստակամություն են հայտնել նաեւ հայաստանյան որոշ գործարարներ։ Շարժմանը սկսել են ցուցաբերել մեծ ֆինանսական աջակցություն, ինչպես 2018-ի ապրիլին ցուցաբերում էին Փաշինյանին` աշխարհի ամեն անկյունից եւ ՀՀ գործարար շրջանակներից: Մեծահարուստները, ըստ լուրերի, սրբազանին վստահեցնում են, որ պատրաստ են ամեն ինչ տալ, որպեսզի մեր երկրի կործանման ընթացքը կանգնեցնեն եւ թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացումը գոնե այս փուլում կասեցնեն։ Բայց այս պարագայում ոչ այնքան ֆինանսի, որքան մտքի, աշխատանքի եւ համառության կարիք կա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմավիրի Լուկաշին գյուղում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ Վրաստանում ընտրություններն անցել են բևեռացված միջավայրում, որտեղ հաշվի չեն առնվել հավասարությունն ու թափանցիկությունը․ դիտորդներՎրաստանում ևս մի ընդդիմադիր ուժ է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասինԻնձ համար շատ մեծ կորստի արցունքներից խեղդվելով քնեցի․ Յանա Դանիելյան (լուսանկարներ)Երևանի Գյուլբենկյան փողոցում գտնվող հացի փռում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Լեբեդևը Վրաստանում ընտրությունների արդյունքները համարում է ՌԴ–ի հետ համագործակցելու ցանկությունԽամենեին հայտարարել է Իսրայելին ուժ ցույց տալու Իրանի մտադրության մասինՉափազանց դժգոհ եմ, ցանկության պակաս եմ տեսնում Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման մասով. Բախշյան (տեսանյութ) ԿԸՀ տվյալները չեն արտահայտում ժողովրդի կամքը, անհրաժեշտ են բողոքի ողջամիտ ձևեր. Գախարիա Ժորա Գրիգորյանը հաղթող ճանաչվեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում (տեսանյութ)Իրանին հասցված հարվածը ազդել է երկրի պաշտպանվելու կարողության վրա․ Նեթանյահու ՌԴ–ն և Թուրքիան չափազանց շահագրգռված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ․ ԱՊՀ գլխավոր քարտուղարԹրամփի հաղթանակի դեպքում Վրաստանի ընդդիմությունը կմնա որբ. քաղաքագետ Վրաստանի նախագահն արտակարգ հայտարարությամբ հանդես կգա ընտրությունների արդյունքների վերաբերյալՔՊ-ականները և Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները հարգանքի տուրք են մատուցում ԱԺ-ի բակում (տեսանյութ) Իրանի խորհրդարանում կոչ է արվել վերանայել երկրի միջուկային դոկտրինըԲժիշկը նշել է այն մթերքները, որոնք իջեցնում են ճնշումըՀարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ․ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասինՓաշինյանը, Սիմոնյանը և Խաչատուրյանը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանովԼյուբով Ուսպենսկայան իր դստերն ուղարկել է հոգեբուժարանՊուտինը հույս է հայտնել, որ Արևմուտքում լսել են իր խոսքերը Ռուսաստանին հարվածելու մասին «Քեզ նորմալ պահի»․ լեզվակռիվ՝ Մանուկ Սուքիասյանի և Վահան Ավագյանի միջև (տեսանյութ) Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ «Վրացական երազանք»–ի տպավորիչ հաղթանակի առիթովՎերջերս քննչականում Հոկտեմբերի 27-ի հետ կապված մի քանի հարց էլ ինձ են ուղղել. Գագիկ Մելքոնյան Իսրայելում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան մեծ թվով վիրավորներ (լուսանկարներ)Մեր հաղթանակը տպավորիչ է, ընդդիմությունը որևէ բան փոխելու ռեսուրս չունի․ Վրաստանի վարչապետ«Վրացական երազանքը» պարտվել է Թբիլիսիում, սակայն Ախալքալաքում հավաքել է ձայների գրեթե 90 տոկոսը Մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել Հոկտեմբերի 27–ը. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Ադրբեջանցու դեմ այսօր չենք կարող կռվել, դրա համար կողմ եմ սահմանազատմանը. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Նոր գաղափար ի հայտ եկավ, մյուս տարի Մեղրի - Բագրատաշեն հեծանվային արշավ կսկսենք, կեցցե՛ հեծանիվը. Փաշինյան (տեսանյութ)Վրացիները հաղթեցին․ Մարգարիտա ՍիմոնյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ընդդիմության՝ բողոքի ակցիաներ սկսելու ծրագրերինԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտմանը․ հայտարարությունՌուսաստանում արձագանքել են խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակին«Երկիրը տվիք թուրքին, հիմա էլ եկել, ծաղիկներ եք դնում Եռաբլուրում, հա՞». քաղաքացին` ՔՊ-ականներին (տեսանյութ)«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են Լրագրող Լեո Նիկոլյանն ազատ է արձակվել ֆրանսիական բանտիցԱյսօր հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 25-րդ տարելիցն էԱլիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱստղագուշակ՝ հոկտեմբերի 27-ի համար Լիբանանի Բինտ Ջեբեյլը՝ Իսրայելի ավիահարվածներից հետո (լուսանկարներ) ՀՀ նախագահի և ԱԺ-ի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակներ են դրվել (տեսանյութ)«Վրացական երազանքն» արտասահմանում ստացել է ձայների 17,7 տոկոսը․ ԿԸՀՀրդեհ՝ Երևանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում. կա զոհ ՈւՂԻՂ․ Պետական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են ԵռաբլուրՕրվա խորհուրդ. հոկտեմբերի 27 Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքներըՎրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում հաղթում է ձայների 54,2%-ովՎտանգավոր սխալներ, որոնք թույլ են տրվում նիհարելիս
Ամենադիտված