Լրագրող Լեո Նիկոլյանն ազատ է արձակվել ֆրանսիական բանտից
ԻրավունքՖրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն ազատ է արձակվել բանտում 4 ամիս անցկացնելուց հետո։ Նա այժմ տնային կալանքի տակ է։
Այս մասին հայտնել է ինքը՝ Նիկոլյանը, Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ իր վրա վերահսկողության սարք է տեղադրվել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիկոլյանը կալանավորվել էր Ֆրանսիայում։
Ֆրանսիական պարբերականները գրում էին, որ նա ձերբակալվել է Փարիզում՝ հասարակական ավտnբուսի մեջ տեղի ունեցած «ինչ-որ անհանգստացնող» միջադեպից հետո՝ շինծու անտիսեմիտիզմի մեղադրանքով։ Ըստ պարբերականի` Նիկոլյանն իբրև թե ծաղրել էր հրեա ուղևորին։