Իրանին հասցված հարվածը ազդել է երկրի պաշտպանվելու կարողության վրա․ Նեթանյահու
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ երեկ Իրանին հասցված հարվածը բացասաբար է ազդել այդ երկրի՝ պաշտպանվելու և Իսրայելին թիրախավորող հրթիռներ արտադրելու կարողության վրա։
«Շաբաթ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրեց Իրանին: Մենք հզոր հարվածներ հասցրինք Իրանի պաշտպանունակությանը և մեզ ուղղված հրթիռներ արտադրելու նրա կարողությանը»,- ասել է նա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհերի հիշատակին նվիրված պետական արարողության ժամանակ: