Կրեմլը մեկնաբանել է Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ինչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերի 22-27-ը Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ Վաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը Կիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է Թանկացումներ՝ ավագանու նիստի օրակարգում. ի՞նչ է սպասվում վաղը (տեսանյութ) Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց Ճապոնիան պատրաստվում է վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին Երևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 459 գովազդ «Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլնի վնասը վերականգնվել է Ադրբեջանի և Հայաստանի դեսպանները մասնակցել են «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով քննարկմանը 

ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտմանը․ հայտարարություն

Քաղաքական

ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․

«1999 գարնան ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը ազատ և արդար քվեարկություններով ստացավ ընտրողների ճնշող մեծամասնության քվեն: Վազգեն Սարգսյանին փաստորեն ժողովուրդն ընտրեց ՀՀ վարչապետ, իսկ Կարեն Դեմիրճյանին՝ ՀՀ ԱԺ նախագահ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կառավարությունը թիկունքում ունենալով կառավարող կոալիցիայի անվերապահ աջակցությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրի տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների արմատական բարեփոխումների, երկրում կարգ ու կանոնի հաստատմանը, անպատժելիության, կաշառակերության ու չարաշահումների երևույթների արմատախիլ անելու գործին: Կարճ ժամանակում կառավարության գործունեության ձևերն ու մեթոդները, արձանագրած արդյունքները ժողովրդի լայն շրջանակների մոտ երկրի ապագայի հանդեպ հույս ու հավատ էին ներշնչել: Տարածաշրջանային և մյուս միջազգային գործընկերների հետ Հայաստանը սկսել էր խոսել հավասարը հավասարի դիրքերից:

Բայց եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը… Մի խումբ ոճրագործների ձեռքով ԱԺ դահլիճում գլխատվեց «Միասնություն» դաշինքը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, սպանվեցին ու վիրավորվեցին ԱԺ պատգամավորներ և կառավարության անդամներ:

Հանցագործության հետքերը տանում էին նախագահական և Քոչարյանին վստահելի քաղաքական ուժեր: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ամեն ինչ բացահայտված է, և «սա ուչաստկովի գործ է»: Ձերբակալվեց ու կալանվեց նախ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ապա Հանրային հեռուստատեսության տնօրենի տեղակալը, քաղաքական հայտնի շրջանակների ներկայացուցիչ պատգամավորը:

Նախաքննությունը ընդհուպ մոտեցել էր պատվիրատուներին ու կազմակերպիչներին:

ՀՀ նախագահի ու նրա աջակիցների գործադրած խարդավանքների ու մանիպուլյացիաների արդյունքում քայքայվեց ու պառակտվեց «Միասնություն» դաշինքը, գեներալական կոչումներ ու բարձր զինվորական պաշտոններ շռայլելով «գնվեց» բանակի ու երկրապահի ղեկավարությունը: Ի վերջո Քոչարյանը իր ձեռքում հավաքեց գործադիր, օրենսդիր ու դատական ողջ իշխանությունը: 2000 թվի գարնանը, արդեն առանց որևէ մտահոգության Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից ազատեց վարչապետ Արամ Սարգսյանին, և կառավարությունը գործադիրը մաքրեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին հավատարիմ մնացած պաշտոնյաներից: Դատարանը մեկը մյուսի հետևից կալանքից ազատեց տեռորիստական ակտի կատարման դրդչության և օժանդակության մեղադրանքներով կալանավորված պաշտոնատար անձանց:

Գլխավոր ոճրագործը արի ու տես որ հրաժարվեց պաշտպանի մասնակցությամբ հարյուրավոր էջերով իր ձեռքով, անձամբ գրված ու ստորագրված, առերես պնդած ցուցմունքներից: Գլխավոր դատախազությունը քննչական խմբի անդամների վրա քրեական գործ հարուցեց «մտացածին չարաշահումներ կատարելու փաստով» և ձեռնամուխ եղավ ակտիվ քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը:

ՀՀ զինվորական դատախազը, չունենալով այլևս քաղաքական և ուժային որևէ հենարան, ենթականերին ապօրինի քրեական հետապնդումներից փրկելու միտումով դատարան ուղարկեց միայն կատարողների մասով մեղադրանք, կազմակերպիչների ու օժանդակողների մասը պահելով իր վարույթում, ավելի նպաստավոր քաղաքական պայմաններում ընթացք տալու մտադրությամբ, սակայն, կարճ ժամանակ անց այդ մասը պահանջեց ՀՀ գլխավոր դատախազը, որտեղ էլ այն շուտով կարճվեց առանց լուրջ քննություն կատարելու: 2018 թվականի իշխանափոխությունից հետո «հոկտեմբերի 27-ի» տուժողների իրավահաջորդների միջնորդություններից հետո, ի վերջո, գործի կարճումը վերացվեց և նախաքննությունը վերսկսվեց:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 25 տարի, գործի կարճումը վերացնելուց հետո՝ գրեթե չորս տարի, ունենք նոր ՀՀ գլխավոր դատախազ, քննչական մարմինների ղեկավարներ:

ՀՀ իրավապահ համակարգում այլևս խանգարող կառույցներ ու պաշտոնյաներ չկան: Նույնիսկ արտաքին հետախուզության նոր մարմին է ձևավորվել: ԵԿՄ-ն հետամուտ ու պահանջատեր է հավերժ նախագահ, վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի և մյուսների սպանությունների լիարժեք բացահայտմանը: Առանց հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման, բոլոր մեղավորների վերհանման ու քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստան պետությունն ու նրա ապագան վտանգված է մնալու:

Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կրեմլը մեկնաբանել է Ալիևի բացակայությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԻնչպիսի եղանակ է սպասվում դեկտեմբերի 22-27-ը Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ Վաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերըԿիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է Թանկացումներ՝ ավագանու նիստի օրակարգում. ի՞նչ է սպասվում վաղը (տեսանյութ)Ֆուկուսիմայի վթարից 15 տարի անց Ճապոնիան պատրաստվում է վերագործարկել աշխարհի ամենամեծ ատոմակայանըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական նավթատարի առգրավումըԵրևան համայնքի վարչական տարածքում ապամոնտաժվել են թվով 459 գովազդ «Աստոն Վիլլան» թարմացրել է շուրջ 100-ամյա ռեկորդը Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 13 մլնի վնասը վերականգնվել էԱդրբեջանի և Հայաստանի դեսպանները մասնակցել են «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով քննարկմանը Ինչ հագնել Նոր Տարվան. ջինսերի տեսքը յուրաքանչյուր կենդանակերպի նշանի համար ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս ՊետրոսյանԳյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան չի կարողանում վերականգնել հարաբերությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ․ Bloomberg ՈՒՂԻՂ. «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի ասուլիսըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ն ու քույր «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք տարվա համար. Գևորգ ՍտեփանյանԳյումրիում հայտնի «Խոհարարական զորամասի» հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմինՇիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել Այս ծրագրերը կարող էին անցնել քաղաքապետարանի կողքով, մնային դարակներում, եթե չլիներ քաղաքային իշխանության հետևողականությունը. Արեյան Արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևանում փոսերի վերաբերյալ տվյալներ. Տիգրան Ավինյան2025-ի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1473 տուգանքի որոշում Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին. Դավթյան Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել Երևանը պատրաստ է ձյան գալուն. Արեյանը՝ Ավինյանին (տեսանյութ)Հրազդանի կիրճում կառուցապատման տեսանկյունից էական սահմանափակումներ կլինեն ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունըԳազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրում Գավառում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող երկու հետիոտնիՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ Խուդաթյան Արման Ծառուկյանը չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ուներ, բայց հրաժարվել է մենամարտից․ Թոփուրիա Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններԳnղացել են «Գալակերտ» ռեստորանի դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԱդրբեջանում սկսվել է Ալիևի կողմից նախաձեռնված համաներման գործընթացը Նարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ Մեր ունեցած գործիքակազմը բազմաշերտ է. Տիգրան Ավինյան Վթար. ջուր չի լինի երկար ժամանակ ՈՒՂԻՂ. Ավինյանը Երևանի քաղաքապետարանի հերթական նիստն է վարումԹրամփը 30 երկրներից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեսպաններին հետ է կանչելու Աշխարհն, այո, շուռ է եկել, էս ի՞նչ քֆուր դարի հասանք. Լեւոն ՋավախյանԱդրբեջանի գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա.ԱբրահամյանԷս թույնի և ատելության մթնոլորտի մեջ ահագին ներդրում ունեն նաև ադրբեջանական՝ հայկական անուններով ու հայերեն գրող ֆեյքերը. Կարեն Վրթանեսյան 22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ քաղաքագետԱլիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ամենադիտված