Լյուբով Ուսպենսկայան իր դստերն ուղարկել է հոգեբուժարան
ԺամանցԼյուբով Ուսպենսկայայի դստեր ընկերը՝ Ալեքսանդրն, ասել է, որ մայրը Տատյանա Պլաքսինային ուղարկել է հոգեբուժարան՝ վերջինիս փախուստից հետո։ Նրա խոսքերը փոխանցում է NTV-ն։
Իսրայելում ապրող տղամարդը խոստովանել է, որ Պլաքսինան իր հետ է ապրելիս եղել, երբ վերջինիս անհետ կորած էին համարում։ Մինչև «երկու ցուլերը», որոնք Ուսպենսկայայի կողմից ուղարկվել էին դստերը փրկելու, ներխուժել են նրա սենյակ: Ալեքսանդրը անցանկալի հյուրերին անվանել է «մաֆիա» և վրդովվել է, որ Ուսպենսկայան հետևել է իրենց։
Ալեքսանդրի խոսքով՝ «Ուսպենսկայայի մարդիկ» մի քանի օր անցկացրել են իր բնակարանում՝ սպասելով Մոսկվա թռիչքին։ Այս ամբողջ ընթացքում Պլաքսինային ներարկումներ են արել, ինչից նա արյունահոսել է։ Մոսկվայում Ուսպենսկայան ասել է իր դստեր ընկերոջը, որ աղջկան ուղարկել է հոգեբուժական կլինիկա՝ բուժվելու։
Տղամարդը լրագրողներին է ուղարկել նաև կլինիկայից Պլաքսինայի մասնակցությամբ տեսագրություն, որում կինը սեր է խոստովանում մորը։ Ալեքսանդրին տեսանյութն ուղարկել է ինքը՝ Ուսպենսկայան։ Տղամարդը կարծում է, որ երգչուհու դստերը ստիպել են նկարահանել այդ հոլովակը։
«Աղջիկը 35 տարեկան է, նրան դեռ տղամարդու հետ չեն տեսել... Տեսե՞լ եք, որ նա ինքնուրույն դուրս գա ինչ-որ տեղ զբոսնելու։ Նա այստեղ ինձ մոտ էր, ոչ մի բանի տակ չէր։ Նա նորմալ էր», - ասել է տղան: