Վրաստանում ընտրություններն անցել են բևեռացված միջավայրում, որտեղ հաշվի չեն առնվել հավասարությունն ու թափանցիկությունը․ դիտորդներ
Աշխարհ
Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններին հետեւել են կազմակերպության 88 ներկայացուցիչներ:
Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը հայտարարել է, որ հայտնաբերված խախտումները «էապես խախտել են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը»: Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
«Բացահայտվել են ընդդիմության նկատմամբ արտահայտված բռնությունները, ինչպես նաև վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործումը, ճնշումներ են գործադրվել քաղաքացիական հասարակության և լրագրողների նկատմամբ։
ENEMO-ն ափսոսում Է ԿԸՀ-ի անկախության և անկողմնակալության համար», - ասել է Վույովիչը ։
Սա օտարերկրյա դիտորդների առաջին ամփոփիչ գնահատականն է։ Ընտրություններին հետեւելու համար հավատարմագրվել է 64 միջազգային առաքելություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)