Ռուսաստանում արձագանքել են խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք»-ի հաղթանակին
ԱշխարհՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմությանն աջակցելու միջոցով իշխանափոխություն իրականացնելու արևմտյան երկրների ծրագիրը ձախողվել է, չնայած հնարավոր անկարգություններին։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Telegram–յան ալիքում։
Նրա խոսքով, Արևմուտքը ծրագրում էր Վրաստանը վերածել «իր կիսագաղութի»՝ խոստանալով միանալ եվրոպական ազգերի «բազմագենդեր և ոչ բինար» ընտանիքին, սակայն երկրի բնակիչներին այդ հեռանկարը չէր գրավում։
Պուշկովը նաև նշել է, որ պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին չի կարողացել վրացիներին համոզել եվրոպական արժեքների բերկրանքների մեջ։ Նա նաև հարցադրում է արել, թե արդյոք նրա գործունեությունը համահունչ է Վրաստանի շահերին։