Իրանի խորհրդարանում կոչ է արվել վերանայել երկրի միջուկային դոկտրինը
ԱշխարհԻրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո իրանցի պատգամավոր Մուհամմադ Ռեզա Սաբաղիանը խորհրդարանի բաց նիստում կոչ է արել վերանայել երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան, Euromedia24.com-ի փոխանցմամբ՝ գրում է Mehr-ը։
«Դատապարտում եմ Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի վախկոտ ագրեսիան, որն իրականացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ուղղակի և կողմնակի աջակցությամբ։ Ի պատասխան սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ագրեսիայի՝ մենք պետք է քննարկենք պաշտպանական զենքի ստեղծման հնարավորությունը, որն ունեն այս ագրեսորներն ու հետապնդողները, և վերանայենք մեր երկրի պաշտպանական և միջուկային դոկտրինան»,- հայտարարել է պատգամավորը։