Վրացիները հաղթեցին․ Մարգարիտա Սիմոնյան
Բլոգոսֆերա«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին, որը ստացել է ձայների 54,24 տոկոսը։
«Վրացիները հաղթեցին։ Կեցցե՛ք»,– գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն):
Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս: