500 000 դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ից ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Հասարակություն![500 000 դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ից ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին](/timthumb.php?src=disc/18-11-22/bc3b8b84bbf8ae689354add7f0931373.jpg&w=780)
2022թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ:
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա:
Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։
![](banners/armflix.jpg)