Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար
Հասարակություն![Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում եղել է 3000 դոլար](/timthumb.php?src=disc/02-12-22/7431b333bb3017f6ec0576e2d7ab1d9c.jpg&w=780)
Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային:
Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:
Գողոնը հայտնաբերվել է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
![](banners/armflix.jpg)