Կանանց Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Բուլղարիայի ընտրանուն Մբապեն մտադիր է գնել «Կան» ֆուտբոլային ակումբը Սպերցյանը չի պատասխանել իր ապագայի մասին հարցին Խաչատուրյանը նոր դատավոր է նշանակել Թքես մարդու վրա, կին պատգամավորին չինական անվանես, հետո էլի բաներ և մնաս բարձրագույն պաշտոնյա․ լրագրող Նարեկ Կիրակոսյան Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են 3 մարդ, ում անձամբ ճանաչում եմ, տնային կալանքի տակ են հիմա. Վրթանեսյան Նուբար Աֆեյան. Ցանկանում ենք արհեստական բանականության միջոցով դեղամիջոցների համար նյութեր ստեղծել Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ապահովել համակարգային փոփոխություններ․ Աննա Հակոբյան Դժվարին ժամանակ է ապրում Եկեղեցին, անկախ Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ․ Վեհափառ Հայրապետ (տեսանյութ) 

«Հրապարակ». Եթե նա չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնել, որ ստուգի նրա մեղսունակությունը

Հայկական Մամուլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր վախերով ու կպչուն մտքերով: Իսկ վերջին օրերին մայրաքաղաքում տեղաշարժվող զորքի քանակը մատնում է այդ վախերի չափի ու անհաղթահարելի լինելու մասին: Անգամ ամենաչնչին զանգվածային ակցիաների, խաղաղ անհնազանդության քաղաքակիրթ դրսեւորումների ժամանակ ուժայինների ամբողջական բանակներ են դուրս բերվում` պատ կազմում, որպեսզի «պաշտպանեն» Փաշինյանին: Ազգային ժողովում էլ անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվում, որոնք ժողովրդի կողմից սիրված, լեգիտիմ վարչապետի կերպարի հետ բոլորովին չեն համատեղվում: Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետն ունի անհաղթահարելի վախեր: Փաշինյանը երեկ մի խումբ ՔՊ-ականների հետ այցելել է Ազգային ժողովի բուֆետ, բայց ոչինչ չի համտեսել: Թերեւս, նրան թվում է, թե միջնադարյան արքունական տներում ընդունված սովորույթի համաձայն` իրեն կարող են թունավորել: Կառավարության տեսահսկողական տեխնիկայի նոր խմբաքանակ են գնում: Օրենքով ոչ միայն Փաշինյանին, նրա ընտանիքին, այլեւ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին ու նրանց ընտանիքներին անվտանգության ծառայություն է տրամադրվում, ինչը նախկինում չկար: Այսինքն՝ պետության, հարկատուների վրա այս մարդկանց պաշտպանությունը խիստ թանկ է նստում: Եվ պետական ապարատն էլ, ի տարբերություն մինչեւ 2018 թվականը եղած վիճակի, շատ մեծ գումարների ծախս է պետբյուջեի համար: Այնպես որ, երբ նախկինների թալանից են խոսում, թող պետական ծախսերը համեմատեն նախկինի հետ, տեսնեն, որ դրանք անհամեմատելի են: Մենք զրուցել ենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ` իշխանական վախերի եւ հոգեբանական վիճակի մասին:


- Ամեն ինչից ակնհայտ է, որ այս իշխանություններն ունեն մեծ վախեր, չհաղթահարվող տագնապներ եւ վախը չեն շրջանցում անգամ այն ժամանակ, երբ շրջապատված են մեծաքանակ ուժայիններով: Դա ինչո՞վ է պայմանավորված:

- Ամեն ինչ կախված է անձից: Ի՞նչ է վախը, վախն էմոցիա է, իսկ էմոցիան առաջանում է մտածական պրոցեսների արդյունքում: Մարդիկ կարող են իրար նման մտածել, սակայն ինդիվիդուալ առումով տարբեր են: Մեկը մտածում է, որ կարող են իրեն վնասել, մյուսը մտածում է, որ կարող են վնասել իր մերձավորներին: Ինչ մտածում է, նման հույզեր էլ առաջանում են: Ամեն մեկի վախը յուրովի է: Եվ միայն իրենք գիտեն:

- Հետեւելով Նիկոլ Փաշինյանի վարքին` ժեստերին, խոսքին, ի՞նչ եք կարծում՝ նա ի՞նչ հոգեբանական վիճակում է:

- Չեմ կարող ասել հստակ, բայց, իմ կարծիքով, նա այսօր մինիմում պետք է հոգեբուժական խնդիրներ ունենա:

- Ինչո՞ւ:

- Այն ամենը, ինչ նա արել է մեր երկրի, մեր ժողովրդի համար, իր ու իր կառավարության տված «պռավալները» նորմալ, գիտակից մարդու մոտ կարող էին առաջացնել շատ լուրջ մեղքի զգացողություն, լուրջ հոգեբանական խնդիրներ: Բայց եթե նա այդքան բանը չի գիտակցում, սա էլ առանձին լուրջ թեմա է: Գիտակցել այն ամենը, ինչ գիտակցում է շարքային քաղաքացին, կարծում եմ` երկրի ղեկավարը պարտավոր է: Այդ ամենը գիտակցելով՝ հոգեպես առողջ մարդը կխելագարվեր իր արարքներից: Այդ մարդը եթե չի գիտակցում, թե ինչ է արել, ապա պետք է հոգեբույժ գտնեն եւ նախ ստուգեն նրա մեղսունակությունը:

- Կիրանցում տներ են հանձնվում Ադրբեջանին, իշխանականները Ֆեյսբուքում գրում են, որ տեղի է ունենում պատմական կարեւոր, հայանպաստ իրադարձություն: Նման հայտարարություններ անելուց հետո ի՞նչ կարող ենք ենթադրել՝ նրանք իրենց արարքների լրջությունը պատկերացնո՞ւմ են:

- Չի՞ գիտակցում, թե՞ այդպես է ցույց տալիս․ այ, այդ հարցին ես կդժվարանամ պատասխանել: Պոպուլիզմը նրա գլխավոր գործիքն է: Իր համար ականջահաճո հայտարարություններ անելը սովորական բան է: Բայց գուցե շատ լավ էլ գիտակցում է, թե իրականում ինչ է կատարվում:

- Մեղքի զգացում ունենալու դեպքում ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ:

- Մեղքի զգացումն իր հերթին հույզ է, ինչպես վախը, տխրությունը, ափսոսանքն ու ամոթը: Խնդիրներ կարող են առաջանալ նեւրոզների, դեպրեսիայի տեսքով: Հոգեբանության մեջ շատ խնդիրներ բացատրվում են ներքին կոնֆլիկտներով: Դա այն է, երբ մարդու մտածածի հետ բախվում է իրականությունը: Եթե մարդը մի արարք է անում, որից վախենում է, դա արդեն իսկ ներքին կոնֆլիկտի առիթ է: Դա նշանակում է, որ մարդը գիտակցում է, որ սխալ քայլի է դիմում:

- Իսկ Աննա Հակոբյանի վարքագիծն ինչպե՞ս կգնահատեք:

- Նրանք՝ երկուսն էլ ունեն խնդիրներ: Եթե մարդը սկզբում խաղաղ է լինում իր կերպարով, հետո ակնհայտ անադեկվատ քայլեր է անում, դա նշանակում է, որ իր հոգեկան աշխարհի հետ մի բան այն չէ:

- Շատ հաճախ նրանք իրենց երեխաներին էլ են ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ: Ապրիլի 24-ին Աննա Հակոբյանը դստեր հետ էր գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հետո Վայն դեյի ժամանակ Սարյան փողոց էին գնացել` մյուս դստեր հետ...

- Սովորաբար մեծն է փոքրին պաշտպանում: Բնությունը մարդուն, կենդանուն ստեղծել է, որպեսզի ուժեղը՝ թույլին, մեծը փոքրին պաշտպանի, այլ ոչ թե հակառակը: Ստացվում է, որ այս մարդիկ գնում են բնության դեմ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Բուլղարիայի ընտրանունՄբապեն մտադիր է գնել «Կան» ֆուտբոլային ակումբըՍպերցյանը չի պատասխանել իր ապագայի մասին հարցինԽաչատուրյանը նոր դատավոր է նշանակելԹքես մարդու վրա, կին պատգամավորին չինական անվանես, հետո էլի բաներ և մնաս բարձրագույն պաշտոնյա․ լրագրող Նարեկ ԿիրակոսյանԱրգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել են3 մարդ, ում անձամբ ճանաչում եմ, տնային կալանքի տակ են հիմա. ՎրթանեսյանՆուբար Աֆեյան. Ցանկանում ենք արհեստական բանականության միջոցով դեղամիջոցների համար նյութեր ստեղծելԴեսպանների ազդեցությունը կարող է օգնել ապահովել համակարգային փոփոխություններ․ Աննա ՀակոբյանԴժվարին ժամանակ է ապրում Եկեղեցին, անկախ Հայաստանը կանգնած է մարտահրավերների առաջ․ Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)«Շնորհակալ ենք, բայց մեզ քո լավությունը պետք չէ»․ հայկական ողբերգության արտացոլանքը. Վահե ԴավթյանՈստիկանությունը նոր տեսակի հատուկ միջոցներ է կիրառել՝ «Զարյա 3», ջրանետ մեքենա, աերոզոլային փոշեցրիչԱյսօր դիրքերից պետք է տուն իջներ. Սոթքում հրազենային վիրավորումից մահացած Սարգիսի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել (տեսանյութ)Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկելՓաշինյանի աշխատակազմի հերթական միջոցառումըԵրթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերը, փակվել է 2 գոտիՀայերն այն ժամանակ, որ դեռ պատերազմում չէին պարտվել, ռազմավարական սխալ թույլ տվեցին և հրադադարի Իրանի պատվաբեր առաջարկը մերժեցին. Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆի հուշերից Երևանի Նորագյուղ թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելԱՄՆ-ն եռանդով է «կպել» Հայաստանին. Զախարովան՝ ամերիկացիների երևանյան այցերի մասինԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 12-ինԱրտшկարգ դեպք՝ Երևանում․ 34-ամյա վարորդը «Mercedes»-ով Հրազդանի կիրճում հայտնվել է թփուտների մեջԱյլևս ՔՊ-ն է Հայաստանում կոռուպցիայի առաջնային աղբյուրը․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)Պրոբլեմ ա, 21-րդ դարում կաթը պիտի ավտոմատ կթվի ու մարդու հետ առնչություն չլինի. Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցելԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծըԼեհաստանում վթարի է ենթարկվել M-346 ուսումնամարզական ինքնաթիռըԱվարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետըԱՍՀ նախարարը հուշադրամ է հանձնել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի դեսպանին Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ումՊարզվում է, մինչեւ պարտության արձանագրումը՝ Հայաստանի իշխանությունը մերժել է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ Իրանին. Աննա ԻսրաելյանԹմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառությունՕրենբուրգի և Երևանի միջև ուղիղ չվերթները կվերականգնվենՀանդիպում ենք վաղը՝ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ին, Հրազդանի Դրամատիկական թատրոնի շենքում․ Սրբազան պայքար«Հայ ժողովրդի պատմություն» առարկան վերանվանվել է «Հայաստանի պատմություն». դա նման է, որ մարդկանց գերդաստանի պատմությունը սահմանափակվի իրենց տան հատակագծի տեխնիկական նկարագրով. Աբովյան Հայտնի վիզիոներ Տարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներինԱզգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ ՀետքՋրհեղեղի հետեւանքով տուժած քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար պետք է դիմումներ ներկայացնեն հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալՀետո էլ վիրավորվում են, երբ հողատու են իրենց կոչում, բա հողատուն «պոզով-պոչո՞վ» է լինում․ ՇարմազանովԵրիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել էԿիրանցի բնակիչներին պարտադրում են դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալուԻմ նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ՆԳ նախարարի հետ հանդիպել եմ, որ հարվածողին գտնենք. Անի Գևորգյան (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ hրազենային վնաuվածքով մաhացած տղամարդ է հայտնաբերվելՄերձմոսկովյան շրջանում «Սուպերջեթ 100» ինքնաթիռ է կործանվելՆեպալում երկու ավտոբուս սողանքի պատճառով գետն է ընկել․ 60 մարդ անհետ կորած էԻնքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց Պուտինն Օրբանի միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել. Կրեմլ Իրավապահ համակարգի ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա ապահովագրեց իրեն. 168.am Աշխարհի ամենաչոր՝ Ատակամա անապատը ծաղկել է (լուսանկարներ) Որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են Ակնկալում ենք Հայաստանի և Սլովենիայի միջև համագործակցության հետագա ամրապնդում․ Միրզոյան
Ամենադիտված