Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր բնական մազերը
Լուսանկարներ![Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր բնական մազերը](/timthumb.php?src=disc/04-01-23/b4524cd795782ddc02f36a7afa89c256.jpg&w=780)
Քիմ Քարդաշյանը TikTok-ում երկրպագուներին հազվագյուտ հնարավորություն է տվել գնահատելու իր բնական մազերը՝ առանց երկարացման կամ կեղծամի։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Քարդաշյանն ու նրա ավագ դուստր Նորթը տեսահոլովակում կատարել են Baby, It's Cold Outside-ը: Այնտեղ ռեալիթի շոուի աստղի մազերն անսպասելիորեն կարճ են ու բաց։ Կադրերը, հավանաբար, արվել են այն ժամանակ, երբ Քարդաշյանը ներկել է իր մազերը պլատինե շիկահերից, որը նա ունեցել է 2022 թվականի մայիսից մինչև թխահեր դառնալը:
Met Gala-ին Մերիլին Մոնրոյի կերպարում հանդես գալու համար Քարդաշյանի մազերը գունաթափելը հեշտ գործ չէր: Ինչպես նա պատմել է Vogue-ին, նա ստիպված է եղել վարսավիրանոցում 14 ժամ անցկացնել՝ աթոռի վրա նստած։
Skims-ի հիմնադիրը նախկինում հանրությանը ներկայացել է կարմիր, վարդագույն և նույնիսկ նեոնային կանաչ մազերով, իսկ դեկտեմբերին փորձել է մեղրային երանգ։
![](disc/04-01-23/31446c77742d5ac490a42cc1201ef6e3.jpg)
![](disc/04-01-23/230fa3e826241ac4703e4225e5b308d5.jpg)
![](disc/04-01-23/e7479fa8bd2d21372c2a5d30dd79ac2c.jpg)
![](disc/04-01-23/cccc18b859f2e2fd2b1ead54c3995be7.jpg)
![](disc/04-01-23/ae0c413e3a9a13ee0ce68af81aa7cf2c.jpg)
![](banners/armflix.jpg)