Քիմ Քարդաշյանը 197 հազար դոլարով գնել է արքայադուստր Դիանայի ամետիստե վզնոցը (լուսանկար)
Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանը 197 հազար դոլարով գնել է արքայադուստր Դիանայի ամետիստե վզնոցը։ Այն այժմ պատկանում է ամերիկահայ հեռուստաաստղին։ Այս մասին գրում է People -ը։
Քարդաշյանը 5,25 կարատանոց վզնոցը գնել է Sotheby's-ի ամենամյա Royal & Noble աճուրդում՝ 197,453 դոլարով՝ նախնական գնից կրկնակի թանկ:
«Սա համարձակ զարդ է իր չափսով, գույնով և ոճով, որը չի կարող վառ արտահայտչամիջոցներ չունենալ՝ լինի դա հավատքի, թե նորաձևության նշան, կամ, իսկապես, երկուսն էլ», - ասել է Sotheby London's ոսկերչական իրերի ղեկավար Քրիստիան Սփոֆորտը: «Մենք ուրախ ենք, որ այս ստեղծագործությունը նոր շունչ է գտել մեկ այլ աշխարհահռչակ մարդու ձեռքում»:
Ուելսի հանգուցյալ արքայադուստրը բազմիցս կրել է կախազարդը։ Դրանով ելքերից ամենաուշագրավը եղել է 1987 թվականին՝ լոնդոնյան Birthright-ի բարեգործական գալա ընթրիքին:
Նա կրում էր մանուշակագույն, ծաղկային մանրապատկերներով կախազարդը երկար մարգարտյա շղթայի վրա և Քեթրին Ուոքերի արքայական մանուշակագույն վիկտորիանական թավշյա զգեստով:





