Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր բնական մազերը
ԼուսանկարներՔիմ Քարդաշյանը TikTok-ում երկրպագուներին հազվագյուտ հնարավորություն է տվել գնահատելու իր բնական մազերը՝ առանց երկարացման կամ կեղծամի։ Այդ մասին գրում է Page Six-ը։
Քարդաշյանն ու նրա ավագ դուստր Նորթը տեսահոլովակում կատարել են Baby, It's Cold Outside-ը: Այնտեղ ռեալիթի շոուի աստղի մազերն անսպասելիորեն կարճ են ու բաց։ Կադրերը, հավանաբար, արվել են այն ժամանակ, երբ Քարդաշյանը ներկել է իր մազերը պլատինե շիկահերից, որը նա ունեցել է 2022 թվականի մայիսից մինչև թխահեր դառնալը:
Met Gala-ին Մերիլին Մոնրոյի կերպարում հանդես գալու համար Քարդաշյանի մազերը գունաթափելը հեշտ գործ չէր: Ինչպես նա պատմել է Vogue-ին, նա ստիպված է եղել վարսավիրանոցում 14 ժամ անցկացնել՝ աթոռի վրա նստած։
Skims-ի հիմնադիրը նախկինում հանրությանը ներկայացել է կարմիր, վարդագույն և նույնիսկ նեոնային կանաչ մազերով, իսկ դեկտեմբերին փորձել է մեղրային երանգ։