«Բնապահպանների գունդը համալրել է Սլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը»
Բլոգոսֆերա![«Բնապահպանների գունդը համալրել է Սլոյանին գլխատած ադրբեջանցու հետ լուսանկարված հատուկջոկատայինը»](/timthumb.php?src=disc/17-01-23/4b7f1e985fecb6ab0e0c6eb5308f3473.jpg&w=780)
Արցախցի Ալեն Ղուլյանը արձանագրում է Շուշի-Քարինտակ հատվածում ադրբեջանցի «բնապահպանների» գնդի համալրման մասին։
Այս անգամ ճանապարհի փակման հերթափոխին միացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 052 բրիգադի վետերանները։
Նա մասնավորապես նույնացրել է ենթասպա Աֆիեդին Ալիևին՝ անձնական համարը ω օմեգա 1651։
«Մեկնաբանություններում տեղադրում եմ լուսանկար, որում այս տխրահռչակ կերպարը լուսանկարված է ռազմական հանցագործ Էլնուր Ֆարզալիևի հետ (աջ կողմում): Բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ Ֆարզալիևը ռազմական հանցագործ է, որը 2016-ի ապրիլին գլխատել է Արցախի հերոս Քյարամ Սլոյանին»,-նշել է նա։
![](disc/17-01-23/1c955d4a12480864206a4e9d272d67d7.jpg)
![](banners/armflix.jpg)