Անկարան Եվրոպային կոչ է արել արձագանքել Ղուրանի այրմանը
Աշխարհ![Անկարան Եվրոպային կոչ է արել արձագանքել Ղուրանի այրմանը](/timthumb.php?src=disc/27-01-23/7799e3af9265fce0ec9ec2a122e4902b.jpg&w=780)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Դանիայում Ղուրանի այրումը և կոչ արել եվրոպական երկրների իշխանություններին արձագանքել նման «սադրանքներին»։
«Մենք խստորեն դատապարտում ենք, որ Շվեդիայում ատելության հիմքով ոճրագործությունը, որը կատարվել էր մեր սուրբ գրքի՝ Ղուրանի դեմ, այսօր Կոպենհագենում կրկին իրականացվել է նույն իսլամաֆոբ շառլատանի կողմից», - ասվում է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ չնայած Անկարայի կոչերին՝ այս միջադեպը չի կանխվել։
![](banners/armflix.jpg)