Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը 

Ես չեմ ողջունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը․ ոչ մի դրական արդյունքի չի բերելու․ Տիգրան Խաչատրյան

Հասարակություն

Կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստի ժամանակ առաջին անգամ քննարկվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը ներկայացրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ըստ նախարարի՝  Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը Կառավարության ծրագրով հաստատված առողջապահական ամենակարևոր համակարգային բարեփոխումն է, ըստ որի՝ մինչև 2027 թվականն ամբողջովին վերազինվելու է առնվազն 50 բժշկական կենտրոն: 

Նախարարը նշել էր նաև, որ համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը պայմանավորված է նախ և առաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

Բժշկական գիտությունների թեկնածու, բժշկական ապահովագրության ընկերության նախկին նախագահ և Թիվ 2 բուժմիավորման նախկին տնօրեն Տիգրան Խաչատրյանը, սակայն, թեև ողջունում է, որ պետության կողմից համակարգը ներմուծելու նման փորձ է արվում, սակայն դեմ է այս հայեցակարգին, քանի որ ոչ մի դրական արդյունքի, ըստ նրա, չի բերելու նախագիծը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանը խոսեց նախագծի հետ կապված իր մտահոգությունների մասին։

«Ես եղել եմ ՀՀ-ում առաջին ապահովագրական ընկերության տնօրեններից մեկը, որն արտոնագրվել է հատուկ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից, այսինքն՝ խնդրին ծանոթ եմ շատ խորքից, և պիտի ասեմ, որ ես չեմ ողջունում այս հայեցակարգը, կտրուկ դեմ եմ, բերեմ փաստեր՝ ինչու եմ դեմ, քանի որ հայեցակարգով նախատեսվում է այսօրվա պետպատվերի գործակալությունը վերափոխել հիմնադրամի, մարդկանց վրա ավելացնել հարկային բեռ, մոտավոր, իրենց հաշվարկով տարեկան ամեն անձի համար 150-170․000 ՀՀ դրամ պետք է ապահովավճար մուծվի, առաջարկում են տարբեր փաթեթներ, որով ավելի կբարելավեն բուժօգնությունը, սակայն ոչ մի կոնկրետ մեխանիզմներ կապված թե′ որակի, թե′ վերահսկման հետ, չենք ունենում, մենք չենք ստանա բժշկական օգնության և սպասարկման որակյալ ծառայություններ, այլ արդյունքում՝ մարդիկ ավելի շատ իրենց գրպաններից գումար կվճարեն»,-ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը խնդրի վերաբերյալ իր առաջարկն ունի․ նշում է, որ պետք է ներգրավվեն նաև ապահովագրական ընկերություններ, միանշանակ պետությունը փող պետք է հավաքագրի, պատվեր իջեցնի ապահովագրական ընկերություններին, և դրանց միջոցով իրագործի տվյալ ծառայությունը և սպասարկումը։ 

«Ունենք ԱՊՊ-ի փորձը, որը, լավ, թե վատ՝ աշխատում է, իհարկե դժգոհություններ միշտ լինելու են, բայց իրենց առաջարկած նախագծով հիվանդը չի ունենալու պաշտպանվածություն թե′ պետությունից, թե′ ընկերությունից  թե′ բուժհաստատություններից։ Մեր համակարգը պատրաստ չի, մենք չունենք բժշկատնտեսական չափորոշիչներ, չունենք հստակ պռոտոկոլներ, որը պետք է ասի, թե  կոնկրետ հիվանդությունը ինչպես պետք է բուժվի, որքան գումար պետք է ծախսվի, ինչ հետազոտություններ պետք է արվեն և այլն, օրենսդրական ահռելի բացեր կան»,-նշեց Տիգրան Խաչատրյանն ու հավելեց, որ, ըստ իրեն, պետք է Էլեկտրոնային առողջապահությունը զարգացնել, որ համակարգը լինի լիակատար կառավարելի։ 

Նշենք, որ կառավարությունը հաստատել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս երկու օրվա ընթացքում ՔՊ պատգամավորները պետք է հազարավոր զանգեր ու նամակներ ստանանԱյս բերետը բանտ չի՛ նստի՝ երեխային դիտավորյալ ցավացնելու համար, փոխարենը կնստի պլաստիկ շիշ նետողը «Չունենք, ուրբաթ, շաբաթ կամ ժամ». հետախույզները զարգացնում են իրենց հմտությունները (տեսանյութ) Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում կարկուտը ոչնչացրել է պտղատու այգիները, մշակաբույսերի դաշտերը. համայնքապետարան Հանուն մի թշվառ պաշտոնիկի. «ՉԻ»Սա մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտման լկտիագույն փորձ է. Գրիգորյան Հինգ անձնի նկատմամբ արագ կայացվեց կալանավորվան որոշում. Ռուբեն Մելիքյան. «Հրապարակ»15-ին ազատ են արձակվել խորհրդարանի շենքի մոտ ձերբակալված բոլոր 28 անձինքՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԳեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ
Ամենադիտված