Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ հայր է դարձել
Ժամանց![Մարկ Ցուկերբերգը երրորդ անգամ հայր է դարձել](/timthumb.php?src=disc/24-03-23/6103941b7d4ff099957dff9bcef27851.jpg&w=780)
Facebook-ի հիմնադիր (Meta-ի սեփականատեր) Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, երրորդ անգամ ծնողներ են դարձել։ Լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ Աուրելիան։ Այս մասին գործարարը հայտարարել է սոցցանցերում։
«Բարի գալուստ աշխարհ, Աուրելիա Չան Ցուկերբերգ: Դու այնքան փոքրիկ օրհնություն ես»,- գրել է ձեռնարկատերը։
2012 թվականի մայիսի 19-ին Մարկ Ցուկերբերգն ամուսնացավ իր երկարամյա ընկերուհու՝ Պրիսցիլա Չանի հետ։ Զույգն արդեն դաստիարակում է 2 երեխաների՝ դուստրերին՝ Մաքսիմ Չանին և Ավգուստին։
![](banners/armflix.jpg)