Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը
Գիտություն և Մշակույթ![Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը](/timthumb.php?src=disc/03-04-23/e8b9ee5b9c60590276d769d76a7a3578.jpg&w=780)
Անի Ամիրջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կյանքից հեռացել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը:
«Դաժան կյանք ...Մարդ, ում մասին միայն դրականը կարող ես խոսել։ Պարզ, բարի, հոգատար, մարդկային կին և տաղանդավոր արտիստուհի։Ձեզ հետ աշխատելը «Անուղղելիները» ՀՍ֊ում ինձ համար Մեծ պատիվ էր....
Տիկին Լուսինես լքեց մեզ»,- գրել է Ամիրջանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Կիրակոսյանը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
![](banners/armflix.jpg)