Ջիջի Հադիդն առաջին անգամ այցելել է Հնդկաստան և հանրությանը ներկայացել սարիով
Ժամանց![Ջիջի Հադիդն առաջին անգամ այցելել է Հնդկաստան և հանրությանը ներկայացել սարիով](/timthumb.php?src=disc/03-04-23/8382c070a45d00cfb28471d30434059e.jpg&w=780)
Սուպերմոդել Ջիջի Հադիդն առաջին անգամ այցելել է Հնդկաստան. նա դարձել է Նիտա Մուկեշ Ամբանիի մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ կազմակերպված երեկոյի հյուր։ Այս մասին հայտնում է PTC Punjabi-ն։
Այն, որ նա առաջին անգամ է այցելում երկիր, Ջիջի Հադիդը հայտարարել է սոցցանցերում:
«Անմոռանալի առաջին ուղևորություն` Հնդկաստան: Պաշտում եմ»,- գրել է մոդելը։
Նա շնորհակալություն է հայտնել Ամբանիի ընտանիքին իրեն ընդունելությանը հրավիրելու համար և հավել է. «Պատիվ էր ներկա գտնվել և ականատես լինել, որ ձեր ընտանիքի երազանքներն իրականանում են համաշխարհային կարգի գեղեցիկ մշակութային կենտրոնում»:
Երկօրյա միջոցառմանը Ջիջի Հադիդը ներկայացել է հնդկական հանդերձանքով։ Նա կրել է ասեղնագործ ոսկե տոպով սպիտակ սարի, որը ստեղծվել է հայտնի արհեստավորների՝ Աբու Ջանիի և Սանդիպ Կոսլայի կողմից։ Կերպարը համալրվել է ադամանդներով պատված մեծ ականջօղերով և բազմաթիվ ապարանջաններով։
![](banners/armflix.jpg)