Նկարիչը ԱԱ-ի միջոցով ստեղծված կադրով հաղթել է լուսանկարչական մրցույթում և հրաժարվել մրցանակից
Այլ![Նկարիչը ԱԱ-ի միջոցով ստեղծված կադրով հաղթել է լուսանկարչական մրցույթում և հրաժարվել մրցանակից](/timthumb.php?src=disc/18-04-23/ea5fed53c898a528993a456872089dd8.jpg&w=780)
World Photography Organisation-ի և Sony ընկերության կողմից անցկացված լուսանկարչության աշխարհի խոշորագույն մրցույթի հաղթողը հրաժարվել է մրցանակից՝ մրցույթին արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված լուսանկար ներկայացնելուց հետո։ Այս մասին հայտնում է Vice-ը։
Գերմանացի նկարիչ Բորիս Էլդագսենի խոսքով՝ 1940-ականների ոճով երկու կանանց դիմանկարը, որը 2023 թվականին Sony World Photography Awards 2023-ում հաղթել է Creative անվանակարգում, ամբողջությամբ ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
Նկարիչը խոստովանել է, որ ցանկացել է ստուգել դատավորների զգոնությունը, և պարզել է, որ նրանք պատրաստ չեն մասնակցել արհեստական ինտելեկտի պատկերներով ստեղծված մրցույթներին։ Էլդագսենը նաև կոչ է արել բաց քննարկում անցկացնել այս հարցի և նրա մասին, թե ինչն է համարվում լուսանկարչություն:
Իր հերթին, World Photography Organisation-ի ներկայացուցիչները նշել են, որ մրցույթի դատավորները տեղյակ են եղել, որ նկարը ստեղծելու համար օգտագործվել է արհեստական ինտելեկտ, սակայն տպավորություն է ստեղծվել, որ նկարիչը և արհեստական ինտելեկտը համագործակցում են։
![](banners/armflix.jpg)