Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ Մարտիրոսյան Քաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Սյունիքի մարզպետը պարգևատրումներ է արել Եկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան 

Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստական պետական կազմավորումը ի սկզբանե հիմնված է կեղծիքի, զեղծարարության, ստի ու արյան վրա, պատմությունից քիչ թե շատ տեղյակներին հայտնի է: Այն, որ ադրբեջանական քարոզչությունը, քաղաքականությունը, հայության նկատմամբ ցեղասպանական ոճրագործ ծրագրերը ուղեկցվում են աղաղակող ստերով ու կեղծարարական, հորինովի հայտարարություններով, նույնպես հանրահայտ է ու ակնհայտ: Առհասարակ, լինի խոսքը «ադրբեջանական ժողովրդի» մասին հեքիաթների, թե, օրինակ՝ Աղվանքի, Գարդմանքի ու Արցախի պատմամշակութային ժառանգությունը «սեփականելու» և ոչնչացնելու, այս կամ այն պարսիկ հեղինակին «ադրբեջանականացնելու» կամ այլ, ավելի անմեղ թվացող բանի մասին (ասենք՝ տոլմա կերակրատեսակի, «Սարի աղջիկ» երգի կամ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի), ադրբեջանական իշխանությունների թելադրանքով ու ֆինանսավորմամբ տիրաժավորվում են բացահայտ հորինվածքներ ու ստեր ու... տարածվում, տարածվում, տարածվում:

Ադրբեջանական գործելակերպն անփոփոխ է: Ավելին, ներկա փուլում, չստանալով Հայաստանի անվանական իշխանությունների կողմից որևէ հակադարձում, ադրբեջանական քարոզչաքաղաքական ակտորներն ավելի ու ավելի են ոգևորվել և լկտիացել: Նրանք ոգևորվել են մինչև այնտեղ, որ Հայաստանը հռչակում են «Արևմտյան Ադրբեջան», Հայաստանի մայրաքաղաքը՝ 2800-ամյա Էրեբունի-Երևանը, թրքաբար հնչյունախեղելով, հռչակում են՝ «Իրիվան», Հայոց պատմական մայրաքաղաքներից Վաղարշապատը հռչակում են «Ուչմուձին», հրապարակում ու տարածում են ՀՀ քարտեզ, որտեղ բոլոր մարզերը գրված են «ադրբեջանական» անվանումներով: Համարելով, որ արդեն իսկ գործած մի շարք պատերազմական հանցագործությունները լիովին մարսել են, ադրբեջանական իշխանությունները լծվել են կեղծարարության նոր ծրագրի՝ նպատակ ունենալով միջազգային ասպարեզում Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագրի մեղքը բարդել Հայաստանի ու Արցախի վրա:

Ահավասիկ, պատերազմական հանցագործ ու առաջիկայում անկասկած իր արժանին ստանալու ենթակա ադրբեջանական ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»: Խոսքը, կռահելի, է Արցախի բռնի հայաթափման մասին է: Արցախի, որը հազարամյակներով եղել է բնիկ հայկական, որը երբեք չի եղել ադրբեջանական անկախ պետության կազմում, իսկ հիմա անցել է ադրբեջանական տիրապետության տակ, որն իրականացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացում, ինչը ևս համարվում է ցեղասպանական ոճրագործություն:

Ի դեպ, նկատենք, որ, այո, Հայաստանի ներկայիս իշխանությունն իսկապես մեղավոր է Արցախի հայաթափման համար: Իհարկե մեղավոր է: Բայց մեղավոր է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատություն է տվել պատերազմական հանցագործ Ալիևին՝ Արցախի հայության դեմ ցեղասպանություն իրականացնելու հարցում: Բայց այս մեղավորությունը չի «ջրում» մյուսի՝ ադրբեջանական արհեստական կազմավորման իշխանությունների մեղավորությունը, ցեղասպանական հանցանք գործելու փաստը, ընդհանրապես բոլոր հանցագործությունները: Ի դեպ, Բայրամովը, երկրորդելով Էրդողանին, նույն հանդիպման ժամանակ նաև հայտարարել է. «Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»:

Այստեղ արդեն ավելի վաղ հորինած կեղծիքի վրա է հիմնվում մնացյալ պնդումը: Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը ադրբեջանական իշխանության ներկայացուցիչը, կրկնենք՝ երկրորդելով թուրքական ղեկավարությանը, մեղադրում է այն բանի մեջ, որ նախքան սեպտեմբերի 19-ը նրանք տեղեկացված են եղել, որ Ադրբեջանը հարձակում է սկսում Արցախի շրջափակված հայության վրա՝ կոտորելու, կանանց, երեխաներին, ծերերին մորթելու, ծվատելու, Արցախը հայաթափելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները թերևս պիտի ինչ-որ կերպ փորձեն հակադարձել, պատասխանել, մի խոսքով՝ արձագանքել (գոնե մինչև թերթի՝ տպարան ուղարկելը նման արձագանք չկար):

Բայց դա իշխանությունների գործն է, նաև՝ պարտավորությունը: Նախօրոք տեղեկացված են եղել, թե ոչ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ուրանում է Արցախը, որ մատը մատին չի տալու՝ Արցախի հայությանը, ինչպես ինքն է հիմա սրտաճմլիկ պաթոսով արտասանում՝ «մեր քույրերին ու եղբայրներին» պաշտպանելու համար: Ու ոչինչ էլ չարեց: Թե ինչ աններելի ծանր մեղքեր է գործել Փաշինյանի իշխանությունը, շատ է խոսվել ու դեռ կխոսվի: Բայց դա մեր խնդիրն է: Իսկ այն, որ ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը միջազգային կառույցներում հանդիպումների ժամանակ բացահայտորեն ստում է, իսկապես պետք է որոշակի պատասխանի արժանանա: Բայրամովի ու, առհասարակ, ալիևյան իշխանությունների ամենամեծ ստերից մեկն այն է, թե Հայաստանը «ադրբեջանական տարածքներից» զինված ուժերը դուրս չի բերել:

Բոլորը, ըստ որում, հրաշալի տեղյակ են, որ խոսքը Արցախի պաշտպանության բանակի մնացորդների մասին է, որի շարքերում առնվազն վերջին 2 տարիներին եղել են բացառապես Արցախի բնակիչներ, ամեն պարագայում՝ չեն եղել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ավելի վաղ զինաթափել էր Արցախը՝ այնտեղից դուրս բերելով ծանր սպառազինությունն ու հրետանային միջոցները: Այսքանից հետո Բայրամովը դեռ մի բան էլ խոսում է «հակաահաբեկչական գործողության» ու այն մասին, թե «քաղաքացիական անձանց նկատմամբ» բռնություն չի գործադրվել: Սա՝ այն դեպքում, երբ կան կոնկրետ փաստեր՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունների ու վիրավորվելու վերաբերյալ:

Ըստ որում, խաղաղ բնակչության դեմ ռազմական ագրեսիայի փաստերն արձանագրվել են ոչ միայն սեպտեմբերին կատարված ոճրագործության ընթացքում, այլև Արցախի՝ 9 ամիս տևած շրջափակման ամբողջ շրջանում, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող հողագործների վրա հարձակումներով ու ոչ միայն: Հայաստանի իշխանությունը պարտավոր է միջազգային ատյաններում շարունակաբար բարձրացնել այդ հարցերն ու նշել այդ սահմռկեցուցիչ փաստերը: Եթե դա չանի փաշինյանական իշխանությունը, դա պարտավոր է անել հաջորդող իշխանությունը, պարտավոր են անել հասարակական կառույցներն ու ակտիվիստները, կազմակերպված Սփյուռքը: Բոլորս:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խուճապ և հարստանալու մոլուցք. տնտեսագետը` հեղուկ գազի թանկացման պատճառների մասին. Sputnik Արմենիա Ասադին հավանաբար ժամեր են մնացել․ Հայկ ՄարտիրոսյանՔաղաքացիների պահանջը վարչապետից և նախարարներից. հարցում (տեսանյութ) Հիմա ընկեր Գեղամին 24 ժամ եմ տալիս. Ալեն Սիմոնյան Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera Ողբի և որբի նահատակ հայրենիք. Ռուբիկ Հակոբյան Երկրաշարժ է եղել Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտքԳյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սևակ Հակոբյան Սյունիքի մարզպետը պարգևատրումներ է արելԵկեղեցու շուրջ համախումբ մնալով է ամրապնդվում ժողովրդի կամքը՝ դիմակայելու ապազգային ընթացքներին Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները Ոստիկանության Չարենցավանի բաժնում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. փաստաբան Սիրիայում իսլամիստական ռազմական հեղաշրջման հետևանքները տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի են լինելու․ ՄարտիրոսյանԱվինյանի ընկերոջ ՍՊԸ-ն 340 մլն դրամով կվառի Երևանի գլխավոր տոնածառի լույսերըՓարիզում մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Թրամփի և Մակրոնի հետ (տեսանյութ) Արցախի կորստից նրանք առանձնապես բան չեն ուզում տեսնել ու հասկանալ. Տաթևիկ Հայրապետյան Չստացված կոշկակարից մինչև հաջողակ գործարար ուղին. Բակուր Մելքոնյան Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ ԱԳ փոխնախարար «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Թրամփը ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Ֆրանսիա․ սպասվում է հանդիպում Մակրոնի հետ Որքան կարժենան ՌԴ քաղաքացիություն ստանալու քննությունները՝ միգրանտների համար Սյունիքում բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Գառնիկ Չոլակյանը հաղթող է ճանաչվել Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում Ինչ կազմով է Փաշինյանը մեկնել Ֆրանսիա Հենրիխ Մխիթարյանը՝ Ինտեր- Պարմա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Մեր ներդրած ներուժից է կախված, թե մենք՝ քաղաքացիներս, ինչպիսի ծառայություն կստանանք ոստիկանությունից. Արփինե Սարգսյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 92 տարեկանում կյանքից հեռացել է Փոլ Մասլանսկին Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Բագրատ Սրբազանն այցելեց Արմավիրի Խանջյան գյուղից նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Աստանայի ձևաչափի նախարարները Դոհայում կայացած հանդիպմանը կոչ են արել կողմերին երկխոսել (տեսանյութ)Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին Ռուսաստանը Իրանի և Թուրքիայի հետ համատեղ քայլեր կձեռնարկեն բանակցություններ սկսելու հարցումՀայաստանում գործող աղանդների նպատակն է` քանդել մեր պետականության հիմքերը. Մհեր Մելքոնյան Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մոսկվան և Մինսկը պայմանագիր են ստորագրել Միութենական պետության փոխադարձ անվտանգության երաշխիքների մասին (տեսանյութ)Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլին․ Աշոտյան Տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Գեյր Պեդերսենի հանդիպումը. քննարկվել են մի շարք հարցերԼավ հիշում եմ հոկտեմբերի 19-ի հանդիպումը, որտեղ Նիկոլը մի շարք մտքերով կիսվեց․ Շարմազանով Իրակլի Կոբախիձեն և Չժոու Ցյանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցերՔՊ-ի՝ կարմիր կետագծերով թալանը կազմել է 2 մլրդ 3մլն 717 հազար դրամ․ Արշակ Սարգսյան Իլոն Մասկի նեյրոնային ցանցն արդեն հասանելի է բոլորին Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Այսօր տեղի է ունեցել Լավրովի և Հուսեյնի հանդիպումը. Ինչ են քննարկելՄեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել
Ամենադիտված