Տղամարդիկ փորձել են հեռանալ Ուկրաինայից՝ ձեւանալով, թե երեխաներ են
Այլ![Տղամարդիկ փորձել են հեռանալ Ուկրաինայից՝ ձեւանալով, թե երեխաներ են](/timthumb.php?src=disc/22-04-23/4cc4703135addb50625a52a5e096e6c3.jpg&w=780)
Ուկրաինայի՝ զինվորական ծառայության համար պիտանի երկու քաղաքացիներ փորձել են լքել երկիրը՝ ձևանալով, թե երեխաներ են։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը՝ մանրամասներ ներկայացնելով «Լուժանկա» անցակետում տղամարդկանց ձերբակալության մասին։
20 և 21 տարեկան տղամարդիկ ներկայացրել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ իրենց տարիքը 13 և 15 տարեկան է։ Տղամարդկանց ուղեկցել է Կորոլևո գյուղի 52-ամյա բնակիչը, ով ներկայացել է որպես նրանց խնամակալ։ Տղամարդը հրահանգ է ունեցել ուղեկցել «երեխաներին»։
Ուկրաինայի սահմանապահ ծառայության տրամադրած լուսանկարներից երևում է, որ «դեռահասները» մկանուտ տղամարդիկ են եղել։ Սահմանին կալանավորվելուց հետո նրանց կուղարկեն ռազմաճակատ։ Նրանց «խնամակալին» հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Զինվորական ծառայության համար պատասխանատու Ուկրաինայի քաղաքացիներին (18-ից 60 տարեկան տղամարդիկ) արգելվում է լքել երկիրը մոբիլիզացիայի և ռազմական դրության պատճառով։
![](banners/armflix.jpg)