Ադրբեջանը հայտնում է սպանված զինծառայողի մասին
Ադրբեջան![Ադրբեջանը հայտնում է սպանված զինծառայողի մասին](/timthumb.php?src=disc/11-05-23/ed0a9bba04e8f5198aecca2ed4f9f47f.jpg&w=780)
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է մեկ սպանվածի՝ զինծառայող Նովրուզալիզադե Օրխան Էլխան օղլուի մասին։ Մեկ այլ զինվոր՝ Մուսլիմ Մահմուդլուն, վիրավորվել է, գրում Caspian տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ի վաղ առավոտից ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները մի քանի ժամ հրետանային և ականանետային կրակոցներ են արձակել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Արդյունքում՝ վիրավորվել է 4 հայ զինվոր։
![](disc/11-05-23/51f00af260952742f1f34ec490a0313f.jpg)
![](banners/armflix.jpg)