Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Դատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեց Շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթաց Հավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցին ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն է Ներքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվել Արցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ Ստեփանյան Ֆինանսների նախարարը արձակուրդի է մեկնում ՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելու Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ) 

Խոշոր չափերով միջոցների յուրացում՝ Նոր Նորքի նախկին ղեկավարի և աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից

Իրավունք

Ավարտվել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարից դատախազությունում ստացված հաղորդման և փաստաթղթերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված մի քանի քրեական վարույթի միացմամբ իրականցված նախաքննությամբ պարզվել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Ա․Ու․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ․ ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը:

Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավար միջև կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ․ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրև թե, կազմակերպվել և անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից: Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի Գայի պողոտայի 19 հասցեում գտնվող Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շինության մեջ տեղակայված, արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված տարածքներում ծավալած հետագա գործունեությունը շարունակելու նպատակով, վարչական շրջանի ֆինանսական բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, պայմանագրով նախատեսված՝ տարածքների յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված վարձավճարից բացի, այդ տարածքներում գործունեություն ծավալած ՍՊ երկու ընկերություններից ապօրինի պահանջել են «Նոր Նորք» զարգացման հիմնադրամին, 2016թ․ սկսած, յուրաքանչյուր ամսվա համար վճարել 20.000 ՀՀ դրամ գումար, իսկ ԱՁ-ից՝ 15.000 ՀՀ դրամ գումար՝ չվճարելու դեպքում սպառնալով դադարեցնել վարձակալության պայմանագրերը:

Քննության տվյալներով՝ 2016թ. մինչ 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում ՍՊ ընկերությունները հիմնադրամին են փոխանցել 530 000-ական դրամ, իսկ ԱՁ-ն՝ 420.000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 1.480.000 ՀՀ դրամի չափով էական գույքային վնաս:

Քննությամբ պարզվել է նաև, որ նշված վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով ուռճացրել է աշխատակազմի տարբեր բաժիններին տրամադրված «A4» ձևաչափի թղթերի քանակը: Մասնավորապես՝ պահանջագրերում ներառված խմբաքանակի փոխարեն տրամադրել է զգալի քիչ քանակությամբ թուղթ, իսկ բաժիններին չտրամադրված ընդհանուր խոշոր չափ կազմող՝ 1.443.250 ՀՀ դրամ արժեքի 1255 տուփ «A4» ձևաչափի թուղթը յուրացրել է՝ պատճառելով էական գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում վերջիններիս մասով վարույթն անջատվել է առանձին վարույթում և հայտարարվել նախաքննության ավարտի մասին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։

Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը, իրեն մեղսագրված վերոնշյալ հանցավոր արարքներով համայնքին պատճառված վնասը վերականգնել է։

Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը, մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Իսկ վարչական շրջանի նախկին ղեկավարի առերևույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսևորումների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։   

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԴատարանը Մեսրոպ Եսայանի նկատմամբ տնային կալանք կիրառեցՇարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների պղծման գործընթացՀավաքականի պարտությունի հետո` հետխաղային ասուլիսում, Ալեքսանդր Պետրակովին հարցեր չուղղվեցինՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին ոստիկանները տարել էին անհայտ ուղղությամբ․ վաղը նրա դատն էՆերքին գործերի նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնկվելԱրցախցիների նկատմամբ ատելության խոսքն օրեցօր նոր դրսևորումներ է ստանում. Գեղամ ՍտեփանյանՖինանսների նախարարը արձակուրդի է մեկնումՀՀ բուհերում Չինաստանի փորձով դասավանդման նոր մեթոդաբանություն են կիրառելուՊատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում (տեսանյութ)Անազատության մեջ գտնվող կանայք հանդիպել են իրենց երեխաներին. Տոնական միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ումՀայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանունՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոցՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով գիտելիքների մրցույթՓաշինյանը ՔՊ նիստ է գումարելԱրաբկիրի եկեղեցու հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվելՓոխքաղաքապետը Կոմիտասի շուկայի առևտրականներին ասել է՝ ևս 3 ամիս կարող են շարունակել աշխատելՆիկոլը լեգիտիմ չէ ու ժողովրդականություն էլ չունի. ՇարամազանովՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել՝ փորձելով հերքել իր աշխատանքի նկատմամբ քննադատությունըԲագրատ Սրբազանը ներկայացրել է, թե ինչ գործառույթներ է ունենալու անցումային ԿառավարությունըՌԴ-ից ՀՀ ներկրվող գազատարի մի մասն այսպիսով հայտնվում է թշնամու հսկողության ներքո. Դավթյան (տեսանյութ)ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի վերջին առաջարկներինՀունիսի 9-ին` 18:30-ին, կհավաքվենք հրապարակում, որը հանգրվանային է լինելու. Բագրատ Սրբազան«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». ՀրապարակԴուք կառավարության կազմը չե'ք իմանալու, չեք իմանա` դուք կա՞ք դրա մեջ, թե ոչ. Սրբազանը` ՉալաբյանինԳեղարքունիքի մարզպետը տնօրեններին հրահանգել է՝ բացառել աշխատակիցների հանդիպումը Սրբազանի հետ. Yerkir.amԱրթուր Չիլինգարովի հուղարկավորությանը մասնակցել է ՌԴ ողջ էլիտան, իսկ հայկական կողմը անտեսել է հայազգի մեծանուն բևեռախույզի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)Շարժումից 3 մարդ կալանավորվում է, նրանցից մեկն այսօր 3-րդ զավակն է ունեցել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Արարատ Միրզոյանը ստում է՝ պնդելով, թե Թուրքիան պահանջներ չունի Հայաստանից․ քաղաքագետԳնացել ենք ՄԻՊ գրասենյակ, որ հարցադրում անենք` 30 հոգով մարդ են ծեծում, Վեհափառի մուտքն են արգելում. Սրբազան (տեսանյութ)Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանի և արևելագետ Գուրգեն Մելիքյանի ջերմ հանդիպումը` Սուրբ Աննա Եկեղեցու բակումՓաշինյանի հեռացումն այլընտրանք չունի․ մեր մասնակցությունն ենք բերում Պայքարին․ հայտարարությունԴեմ եմ` անվերջանալի թվացող ճահճի մեջ ապրելուն. Ջուս ՀամբարյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա ՖայոնըՎրաստանում պատրաստվում են արգելել ԼԳԲՏ քարոզը. Արման ԱբովյանՈՒՂԻՂ. Սրբազանն ու շարժման անդամները Սուրբ Աննա եկեղեցու բակում ենՄԻՊ-ի այսօրվա պահվածքն ամրապնդեց այն մոտեցումը, որ նա սպասարկում է իշխանության նախասիրությունները. ԱբրահամյանԷջմիածին-Մարգարա ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելԵրևանում ընթանում է բալետային փառատոնը, որը մեր առօրյան փոխելու հավակնոտ մի ծրագիր է․ ԱվինյանԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանություն համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ Ինչո՞ւ ՄԻՊ–ն այսօր չընդունեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ)ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյան ՊԵԿ մաքսային տեսուչին մեղադրանք է ներկայացվել իրանցիներից կաշառք ստանալու համար, նա կալանավորվել է Արթուր Հովհաննիսյանը ոչ պաշտոնական էջում ներողություն է խնդրել հինգերորդ ալիքից.  «Հրապարակ»ԵՄ որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ․ Պապոյան Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյանը ճիշտ է. Վարդան Պողոսյան Լուկաշենկոն Մոնղոլիայի նախագահից ստացել է 2 ձի և նվիրել է 2 տրակտոր (լուսանկարներ) Մոսկվայում դատարանը Ժիրինովսկու ապօրինի որդուն օրինական է ճանաչել Ահազանգ. Աճարկուտում մարդկանց գույքը քանդում են առանց նրանց համաձայնության
Ամենադիտված