ՀՀ և Չեռնոգորիայի ԳԱԱ միջև ստորագրվել է գիտական համագործակցության համաձայնագիր
Գիտություն և Մշակույթ![ՀՀ և Չեռնոգորիայի ԳԱԱ միջև ստորագրվել է գիտական համագործակցության համաձայնագիր](/timthumb.php?src=disc/30-06-23/d0a70922c6d666c843a61664c0b579d8.jpg&w=780)
Սույն թվականի հունիսի 26-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի միջև ստորագրվեց գիտական համագործակցության համաձայնագիր, տեղեկանում ենք ԳԱԱ տարածած հաղորդագրությունից։
Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Չեռնոգորիայի Գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Դրագան Վուկչևիչը։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է գիտնականների և մասնագետների փոխանակում՝ ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով, երկու երկրների շահագրգիռ հաստատությունների և կազմակերպությունների միջև համատեղ նախագծերի խրախուսում, համատեղ գիտաժողովների, սիմպոզիումների և սեմինարների կազմակերպում, կրթական և գիտական տեղեկության և փաստաթղթերի փոխանակում, ակադեմիաների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ նախաձեռնությունների իրականացում ակադեմիաների իրավասությունների շրջանակներում:
![](banners/armflix.jpg)