Այս պահին Երևանի երկնակամարում Ալեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան Սարգսյան Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա Հայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի Թովմասյան Ֆինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ակցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 

Հանդես եմ եկել երկու կողմերի կալանավորների ազատ արձակման օգտին․ Շառլ Միշել

Արտաքին Քաղաքական

Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առավել համապարփակ փուլերից մեկում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ բանակցություններից հետո։

«Մեր կարծիքների փոխանակումը դարձյալ անկեղծ էր, ազնիվ և բովանդակալից։ Մեր հանդիպումը վերջինն էր բարձր մակարդակով, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների և արտգործնախարարների մասնակցությամբ ինտենսիվ և արդյունավետ բանակցությունների շարքում, որ  մայիսի սկզբից անցկացվել էին Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմանի սահմանում։ Մենք գտնվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առավել համապարփակ փուլերից մեկում»,- նշել է Եվրախորհրդի ղեկավարը։

Ըստ Միշելի, ինքը կոչ է արել երկու կողմին «հարաբերությունների կարգավորման ճանապարհին վճռական և անշրջելի առաջընթացի ապահովման հետագա համարձակ քայլեր ձեռնարկել»։

«Ու թեև մեր հանդիպումը կայանում էր տեղերում աճող լարվածության պայմաններում, սակայն ես կարևոր ազդակ եմ նկատել քաղաքական քննարկումներում ու ջանքերում։ Մենք քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մեկ անգամ ևս հաստատեցին, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ելնելով նրանից, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600 քառ․ կմ»,- ասել է Շարլ Միշելը։

Ըստ նրա, երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, որպես քաղաքական փաստաթղթի և ողջունել սահմանագծման հանձնաժողովի հուլիսի 12-ի նիստը, ինչպես նաև պայմանավորվել են աշխուժացնել և արագացնել հանձնաժողովների աշխատանքը։ 

«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջանում Ղարաբաղի հայ բնակչության իրավիճակը։ Ներկա իրադրությունը ակնհայտորեն անկայուն է և ոչ մեկի շահերից չի բխում»,- ընդգծել է Եվրախորհրդի ղեկավարը։

Ըստ Միշելի, ինքն ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը։

«Ես նշել եմ նաև հավասար չափով Աղդամով հումանիտար մատակարարումներ անելու Ադրբեջանի պատրաստակամությունը․․․ Նաև ողջունում եմ ԿԽՄԿ ուժերով բժշկական տարհանման վերսկսումը»,- ասել է Միշելը։

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իր իրավունքների և անվտանգության երաշխիքների կարիք ունի և հայտարարել, որ ԵԽ-ն կարևոր է համարում Բաքվի և «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի» միջև ուղիղ երկխոսության հաստատումը։

Շառլ Միշելն ավելացրել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պատահմամբ սահմանն անցած զինծառայողների վերադարձի, անհետ կորածների և ականազերծման հետ կապված հարցերը։ 

«Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը այն ըմբռնմանը, որ այն զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշորեն անցնում են մյուս կողմը, կհեշտացվի: Ես հանդես եմ եկել երկու կողմերի կալանավորների ազատ արձակման օգտին։ Քննարկվել է նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման հարցերում առավել մեծ համագործակցության ապահովման կարևորությունը, և ես ևս մեկ անգամ կողմերին կոչ եմ արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել»,- ասել է Միշելը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս պահին Երևանի երկնակամարումԱլեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Արամ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի խորհրդականԱնվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար. Ոսկան ՍարգսյանՎաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրաՀայաստանում կոնկրետ ուժային կառույցների կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումներ կան․ Թագուհի ԹովմասյանՖինանսների նախարար Հովհաննիսյանը ԵՏՀ նախարար Բախիտ Սուլթանովին վստահեցրել է՝ կապահովեն համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանը 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է վարկային համաձայնագիրը Ադրբեջանն Իտալիայից C-27J Spartan ռազմական ինքնաթիռ է գնելԱկցիային արցունքաբեր գազի կիրառման դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ահա թե ինչու է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ Զախարովա (տեսանյութ) Բերդի թանգարանի առարկաները մաքրվում, վերականգնվում են Գոհ ենք. Էրդողանը՝ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին Մարիա Զախարովան ծաղրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին (տեսանյութ)8 մեդալ` Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադայումԻնչո՞ւ է Միրզոյանը մեկնում ՏալլինԻ՞նչ անել մինչև հեղեղումները. իրազեկում Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի ԿարասինՉեմ հավատում, որ կնքվելու է Խաղաղության պայմանագիր, Ալիևն ամեն ինչ ստանում է. Նաիրա Կարապետյան Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը ԿԸՀ-ն համալրել է Երևանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը. Անահիտ Ավանեսյան Բախվել են «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը վթարից հետո երթևեկել է հանդիպակաց. կա վիրավոր ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի 1 մլն դրամի կապոցում եղել է 9 հատ 10000 դրամանոց հուշանվեր թղթադրամ. խուլիգանության դեպք՝ ՍյունիքումՀայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան Բաքուն սարսափում է և ճիշտ է անում ԼՂ-ի ինքնորոշման իրավունքից․ Մամիջանյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ ապահովել է իր մասնակցությունը Փարիզի Օլիմպիական խաղերին Կալանավորվել են Փարաքար համայնքի նախկին և ևս մեկ բնակավայրի վարչական ղեկավարները ՀՀ պատվիրակությունը այս տարի չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների Հրդեհ է եղել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ մանրամասներ Հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցն են քննարկել ԱԺ նախագահը և Լատվիայի Սեյմի խոսնակըԲԸՏՄ-ն հորդորում է խուսափել հրդեհավտանգ իրավիճակներից և հիշեցնում տուգանքների չափը Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. Արմեն Գրիգորյան Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար ՆԱՏՕ-ն հաստատել է նոր գլխավոր քարտուղարին Իսլամական ֆունդամենտալիզմը, Թուրքիան և Ռուսաստանը․ Արա Պողոսյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ՈւՂԻՂ. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցըՔերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները Տղամարդն իր հղի կնոջ հետ վիճելուց հետո վթարի է ենթարկվել. ընտանիքը մահացել էՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել. Մհեր ՄելքոնյանԻնչ է կատարվում երևանյան մերսման սրահներում. քաղաքապետարանի անդրադարձը (տեսանյութ) Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել դատարանի շենքիցԵրևանում ինքնագլորները պետք է իրավական դաշտ բերվեն, այս ոլորտում նոր մշակույթ է ձևավորվելու. ՆԳՆ (տեսանյութ)
Ամենադիտված