Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան Գլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից 1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Թուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան Ոսկանյան Մանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե Գրիգոչյան Աննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․am Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ Սուրենյան Անընդհատ չեն կարող փախչել, մի օր ստիպված գալու են ու մասնակցեն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Հայաստանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքել 

Ադրբեջանի բռնապետ Ալիևն օգտվում է անտարբերությունից՝ սեղմելով իր մահաբեր օղակը հայկական ԼՂ-ում. Ֆրանսիայի քաղաքական ուժերը կոչով են հանդես եկել

Արցախ

Ֆրանսիայի ձախակողմյան քաղաքական ուժերը ներկայացնող վեց տասնյա­կից ավելի սենատորներ, պատգամավորներ և տարածքային մարմինների ներկա­յա­ցուցիչներ, այդ թվում՝ Սենատի Սոցիալիստական խմբակցության նա­խա­գահ Պատ­րիկ Կանները, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասսասին, Բնա­պահ­պանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Սե­նա­տի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձ­­նաժողովի փոխ­նախագահ Մարի-Արլետ Կարլոտտին, Ֆրանսիա-Հայաս­տան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինան, Կոմունիստական կուսակցության անդամ և բարեկամության խմբի փոխնախագահ Պիեռ Ուզուլիան, Սենատի Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնա­խա­գահ Ֆաբիեն Գայը, Ազգային ժողովի Ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի փոխնախագահ Իզաբել Սանտյագոն, Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը և այլք, հանդես են եկել Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղված կոչով՝ գործնական աջակ­ցու­թյուն ցուցաբերելու Լեռնային Ղարաբաղին։

«Այս անհանգիստ ժամանակաշրջանում, երբ անկարգություններն աշխարհում ահագնանում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ջանքեր է գործադրում՝ փորձելով ոչ միայն գոյատևել, այլև Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) մարմնավորել այն ժողովրդավարական արժեքները, որոնք մենք համարում ենք մերը։ Մինչդեռ, մենք ոչ մի քայլ այս առնչությամբ չենք նախաձեռնում և նրան չենք աջակցում՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման փորձերին դիմակայելու հարցում: Համաշխարհային նորությունների յուրա­քանչյուր նոր ցնցման պայմաններում, որի վերջին օրինակը Պրիգոժինի գործն է, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օգտվում է ինչպես մեր՝ այլ ուղղությամբ սևեռված ուշադրությունից, այնպես էլ՝ մեղավոր անտարբերությունից՝ այդպիսով էլ ավելի սեղմելով իր մահաբեր օղակը հայկական այս տարածքում:

Այսպես, հունիսի 15-ից վերջնականապես հրաժարվելով Լեռնային Ղարաբաղը և Հայաս­տանը կապող Լաչինի միջանցքում ազատ երթևեկության շուրջ մտացածին պատմությունը և սաստկացնելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շարունակվող շրջափակումը՝ Իլհամ Ալիևը տեղադրել է բետոնե պատնեշներ՝ վերջնականապես արգելափակելով հաղորդակցությունը։

Ներկայիս ընդլայնված Եվրոպայում սա «Նոր Բեռլինի պատ» է, որը Լեռնային Ղարաբաղի հարյուր քսան հազար բնակչությանը տանում է դեպի սովամահություն։ Արդյոք մեր հանրապետական ​​գործընկերների պես մենք ևս պետք է կրկնենք, որ Բաքվի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի ամենատար­րա­կան սկզբունքներին։ Արդյոք մենք դեռ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները և 2020 թվականի նոյեմբերի հրադադարի պայմանները:

Արդյոք մենք պետք է վերստին հիշեցնենք, որ այս սրիկա պետությունը, ծաղրելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որը նրան պարտադրում է անհապաղ վերականգնել է ազատ տեղաշարժը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, իրեն դարձնում է վտարանդի միջազգային հանրությունից։ Եվ վերջապես, արդյոք պետք է նշենք, որ գործադիր իշխանությունն ունի գործելու հստակ մանդատ՝ առաջնորդվելով 2022 թվականի նոյեմբերի 15-ին Սենատի և 2022 թվականի նոյեմբերի 30-ի Ազգային ժողովի կողմից ընդունված բանաձևերով, որոնք տալիս են լիարժեք ազատություն՝ Բաքվի ռեժիմի դեմ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ նախաձեռնելու և հարձակման ենթարկված հայերին վճռական ու անհապաղ աջակցություն ցուցա­բերելու հարցում։

Ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ Ֆրանսիան գիտի, թե ինչպես պատժել՝ ում կամենում է և երբ դա կամենում է, նույնիսկ հզոր Ռուսաստանի պարագայում է այդպես։ Ներկայիս իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք նաև գիտենք, թե ինչպես մեր ուժերը տեղակայենք Մոլդովայի սահմաններին։ Հօգուտ Լեռնային Ղարաբաղի մեր կրկնվող կոչերը չլսելը և հօգուտ նրա մեր հանձնառած միջոցները չհամախմբելը նշանակում է լինել Ադրբեջանի մեղսակիցը։

Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ դիմադրության հայազգի մարտիկ Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի պանթեոն մուտք կգործի 2024 թվականի փետրվարի 21-ին՝ իր մահապատժից ութսուն տարի անց։ Մեզ մնում է միայն ողջունել այս որոշումը, որն ի դեմս Մանուշյանի՝ ոգեկոչում է նաև որևէ երկրի քաղաքացիություն չունեցող և մերժված հարյուրավոր մարդկանց՝ հայերի, հրեա­ների, իսպանացի հանրապետականների, իտալացի հակաֆաշիստների և շատ ուրիշ­ների հանձնառությունը՝ ծառայելու հօգուտ ազատության, մարդկության և եղբայրության արժեքների, որոնք Հանրապետության արժեքներն են հանդիսանում։ Բայց այս արդարացի երախտագիտությունը չպետք է վերածվի խեղկատակության՝ ծառայելով որպես պատնեշ, որը թույլ է տալիս հայերին թողնել միայնակ ներկայիս ավտորիտար և ավտոկրատ ադրբեջանական ռեժիմին դեմ-հանդիման:

Հայկական Լեռնային Ղարաբաղը գտնվում է վերացման եզրին։ Լեռնային Ղարաբաղը, որը Հարավային Կովկասում ներկայացնում է այն, ինչ մենք պնդում ենք, որ մարմնավորում ենք, արժանի է ավելիին, քան անուշադիր հայացքն է: Այն պարզապես արժանի է, որ իր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը կիրարկվի: Այն արդարացնում է Ֆրանսիայի դերն ու գործունեությունը տարածաշրջանում, հաստատում է մեր երկրի գործելու օրինականությունը և բռնի ուժով հաստատված օկուպացիան որևէ պարագայում չի կարող կասկածի տակ դնել դրա գոյությունը։

Իր կնոջը՝ Մելինեին ուղղված հրաժեշտի իր հայտնի նամակում Միսաք Մանուշյանը գրել է. «Իմ մահվան պահին ես հայտարարում եմ, որ ատելություն չունեմ գեր­մա­նացի ժողովրդի և որևէ մեկի հանդեպ։ Յուրաքանչյուրը կստանա ըստ արժանվույն՝ պատժի կամ պարգևի տեսքով։ Գերմանացի ժողովուրդը և մյուս բոլոր ժողո­վուրդ­ները պատերազմից հետո կապրեն խաղաղության և եղբայրության մեջ, որը երկար չի տևի»։

Մենք խնդրում ենք Էմանուել Մակրոնին պատժամիջոցներ կիրառել Իլհամ Ալիևի և նրա հանցախմբի նկատմամբ՝ առանց ատելություն տածելու իր ժողովրդի հանդեպ, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները վերջապես կարողանան գոյակցել խաղաղու­թյան և եղբայրության պայմաններում այս Հարավային Կովկասում, որտեղ նրանք ապրում են կողք կողքի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ֆրանսիայի քաղաքական ուժերի կոչ-հայտարարության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենանԳլխավոր մարզիչը հեռացել է «Ալաշկերտ»-ից1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ«Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր ՓեյնըԹուրքիան լռելյայն դիտարկվում է Իրանի տարածաշրջանային ախոյան. Վարդան ՈսկանյանՄանդատները դնելու հիմքով Ազգային ժողովը չի արձակվում, պարզ ասած` չի ցրվում. Վահե ԳրիգոչյանԱննա Հակոբյանը հաղթեց Նիկոլ Փաշինյանին և Կարեն Անդրեասյանին. իր ընկերուհին անձեռնմխելի է․ 168․amՀավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանԱնընդհատ չեն կարող փախչել, մի օր ստիպված գալու են ու մասնակցեն. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Հայաստանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության հետ համագործակցության պայմանագիր է կնքել«Գայի պոստի» մոտ մեքենան մխրճվել է առևտրի տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնին, վերջինս մաhացել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվումՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը«Իմ հիշողության մեջ այսքան մեծ թվով տուժողներ լուսաձայնային նռնակներից մինչեւ այս պահը մենք չենք ունեցել». Նինա ԿարապետյանցՀունիսի 12-ին հիվանդանոցում էի, հայ ոստիկանը նման կերպ չպետք է վարվեր. Հարությունյան (տեսանյութ)Կալանավորվածնե'ր, բեմ բարձրացե'ք, շուտ արե'ք, հետ եք գնալու. Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունԻնտենսիվ հանդիպումների շարք է լինելու, պատրաստվում ենք, մարզեր էլ ենք գնալու, կասեմ` երբ. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազա'ն, հավատում եմ, որ կհաղթես այս պայքարում. 8-ամյա Մարիամը` Սրբազանին (տեսանյութ)Ո'չ ուրացող, ո'չ դավաճանող եմ ձեզ, մեր ճանապարհի նշակետը մեկն է` այս ստախոսին հեռացնելն ու հաղթելը. Սրբազան (տեսանյութ)ԱԱԾ-ն պնդում է՝ Սուրեն Պետրոսյանին ԱԱԾ ծառայողները չեն տարելՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Ժողովրդի վրա նռնակ նետած իշխանությունը հեշտ հեռացողներից չէ, բայց գնալու են. Սրբազան (տեսանյութ)Վարչապետը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահներին (տեսանյութ)Եթե ուզում եք նստեք սպասեք, թե թուրքերը երբ են հասնելու ձեր տուն՝ ուրեմն սպասեք․ Գայա Արզումանյան (տեսանյութ)Փաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Էն մեծ-մեծ խոսող գործարարներին եմ դիմում` ձեր ընկերներին ճնշում են, ձեզ էլ է հասնելու, պաշտպանեք. Սրբազան (տեսանյութ)Աբրահամ Գասպարյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ մանրամասներ Որպես հայ մայրեր ենք հորդորում` մի' կործանեք ներկա և գալիք սերունդների ապագան, հեռացե'ք (տեսանյութ)ՔՊ-ի՝ նիստին չգալը սահմանադրական կարգը տապալելու փորձ է, դիմել եմ ԱԺ-ին, հարցը օրակարգից չի հանվելու. Մինասյան (տեսանյութ)Մեզ վրա կրակել են, սպառնացել, վախեցրել ԱԱԾ-ով, բայց մենք թքած ունենք այդ սպառնալիքների վրա․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Թագուհի Թովմասյանը մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին«Հո՛ւպ տվիր, վերջին ելույթիցդ շատ գոհ ենք, թալանչիների հանդեպ քրգործ հարուցի»․ սյունեցին՝ Փաշինյանին Շարժվում ենք ճիշտ ճանապարհով, ունենք շոշափելի արդյունքներ․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալինՀունիսի 12-ին անհամաչափ ու բռնի ուժ կիրառվեց, ձերբակալված 27 ցուցարար ազատ արձակվեց (տեսանյութ)Հունիսի 12-ը` «նոր Մարտի 1-ը», անջնջելի խարան է այս ստախոս ղեկավարի և իր իշխանության ճակատին. Սրբազան (տեսանյութ)Մենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան ԱԺ-ի շենք գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Վահագն Խաչատուրյանը և Ռիչարդ Վերման քննարկել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցերՎախենալու ոչինչ չունենք, «Վազգեն Մանուկյան 2» արեցին, ուղղակի Վազգեն Գալստանյանին բերեցին. Սիմոնյան (տեսանյութ)Մեր հետևում մարտական զինված զորք էր, իմ խնդիրը ժողովրդին պաշտպանելն էր ոստիկանների բռնություններից․ Սրբազան (տեսանյութ)Նեղսրտու՞մ եք, որ նռնակներ են նետել, ոստիկաններին քարով խփել են, հարձակվել են ոստիկանների վրա. Սիմոնյան (տեսանյութ)Եթե գիտակցեի, որ դա նռնակ է, հիմարություն կլիներ վերցնելը. ինչ է պատմում մատները կորցրած քաղաքացին (տեսանյութ)ՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Հայաստանում գտնվող ապաստան հայցողների իրավունքների հետ կապված խնդիրները բազմաթիվ են․ ՄԻՊԴուք այն սալաքարն եք, որը կանգնած է ճանապարհին՝ թույլ չտալով սողուններին ու չար ուժերին ոչնչացնել այն. Հայկ Բաբուխանյանը պարգևատրվել է «Десять лет. Крымская весна» հուշամեդալովՇարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեւոն Քոչարյան (տեսանյութ)Վահագն Մախսուդյանի ու մյուս մեղադրյալների խափանման միջոցները փոխվեցին տնային կալանքից վարչական հսկողության. փաստաբանԵԽ Նախարարների կոմիտեն փակել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարողական-վերահսկողական վարույթը
Ամենադիտված