Գիտնականները պարզել են, թե ինչպես է հանգստյան օրերին քունն ազդում առողջության վրա
Այլ![Գիտնականները պարզել են, թե ինչպես է հանգստյան օրերին քունն ազդում առողջության վրա](/timthumb.php?src=disc/03-08-23/f0ac17835f9c249353327ac63d138059.jpg&w=780)
Լոնդոնի Քինգս քոլեջի գիտնականները պարզել են, որ արթնանալու ժամի աննշան փոփոխությունը կարող է նկատելիորեն խախտել օրգանիզմի կենսաբանական ռիթմերը և մեծացնել սրտի կաթվածի, գիրության և ինսուլտի ռիսկը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գիտնականները գնահատել են 934 առողջ, առանց ավելորդ քաշի մարդկանց տվյալները, ովքեր քնում էին օրական առնվազն յոթ ժամ: Վերլուծվել են արյան, կղանքի և աղիքների միկրոբիոմի նմուշները, ինչպես նաև գլյուկոզայի մակարդակը:
Հանգստյան օրերին քնի շեղումը հանգեցնում էր աղիքային բակտերիաների ավելացմանը՝ կապված գիրության, սրտի կաթվածի և ինսուլտի հետ: Պարզվել է, որ այս սովորությունը կապված է նաև քաղցր ըմպելիքների հաճախակի և սննդակարգում մրգերի ու ընկույզների քիչ օգատգործման հետ:
Նախորդ հետազոտություններում հանգստյան օրերին քնի շեղումը կապված էր մտավոր հոգնածության և քաշի ավելացման հետ:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ անկողնում 90 հավելյալ րոպեն բավական է ներքին կենսաբանական ժամացույցը խախտելու համար, որն ազդում է մի շարք գործառույթների վրա՝ իմունիտետից մինչև մարսողություն։
![](banners/armflix.jpg)