Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Չորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» 

Նոր չափորոշիչը լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման վրա. ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:   

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է հանրակրթության բովանդակային բարեփոխումները, որի շրջանակում 2021 թվականին փետրվարին արդեն իսկ հաստատվել է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը և նույն թվականի սեպտեմբերից՝ փորձարկվել Տավուշի մարզի դպրոցներում:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերից չափորոշիչը կներդրվի փուլային տարբերակով ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում: Միաժամանակ, հաշվի առնելով փորձարկման երկու տարվա փորձը՝ նախագծով չափորոշչում առաջարկվում են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են լավարկելու գործընթացը:

«Դրանք հիմնականում երկու պատճառ ունեն՝ առաջինը բուն փորձարկման գործընթացն է, որի ժամանակ նկատել ենք բարելավման կարիք ունեցող հարցեր, օրինակ՝ կրթական տարբեր աստիճաններում ժամաքանակի բաշխման, սովորողների գնահատման, նախագծային ուսուցման և տարբեր առանձնահատկությունների հետ կապված ձևակերպումների խմբագրումներ:

Երկրորդը հիմնված է այս ընթացքում օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների վրա. օրինակ՝ փոխվել է «Հանրակրթության մասին» օրենքը: Այս փոփոխությամբ ամբողջությամբ համահունչ կդարձնենք օրենսդրությունը և դրանով ավելի հստակ դաշտ կստեղծենք դպրոցների համար»,- ներկայացնելով նախագիծը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, Տավուշի դպրոցներում փորձարկման գործընթացի արտաքին անկախ գնահատում է իրականացվել, որի վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակվի հոկտեմբերին, սակայն նախնական տվյալները բավականին ոգևորիչ են. «Դրանք ցույց են տալիս, որ նոր չափորոշիչն իրապես լավ արդյունք է ունենում և ազդում է սովորողների առաջադիմության բարձրացման ու որակյալ կրթության կազմակերպման վրա, ինչպես նաև ստեղծվում է ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր միջավայր»:

Նիկոլ Փաշինյանը ևս փաստել է, որ Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքները գոհացուցիչ են. «Այդ արդյունքները լավարկելու՝ առաջ ենք գնում, և ես ուրախ եմ, որ ժամանակին բավարար քաղաքական կամք ենք դրսևորել՝ ընդունելու չափորոշիչը և այն կիրառելու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների»:

Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում դասագրքերի ստեղծման գործընթացը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ դասագրքերը նոր չափորոշիչի ներդրման կարևոր բաղադրիչ են:

«Այս ընթացքում ամբողջությամբ փոխվել են դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթները, որը բավականին երկար ու դժվար գործընթաց էր: Այս պահի դրությամբ առաջին ազդակները գոհացուցիչ են. մեր հիմնական նպատակն էր ստեղծել պայմաններ, որ ունենանք մրցակցային բաց դաշտ, որից էլ միայն  կարող էինք ակնկալել որակյալ դասագրքեր: Պետք է հաշվի առնել, որ մեր երկրում ավելի քան 10-15 տարի նոր դասագրքերի մրցույթներ չեն արվել, և չկան համապատասխան կարողություններ՝ նոր դասագրքեր գրելու, դրանք պատշաճ կարգով փորձաքննության բոլոր փուլերն անցկացնելու: Ամեն դեպքում՝ բոլոր դժվարությունները հաղթահարել ենք. այս ընթացքում միայն 10-րդ դասարանի դասագրքերի համար բավարար քանակով հայտեր չենք ստացել, և չափորոշչի ներդրումն այս դասարանում հետաձգվում է հաջորդ տարի: 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի ճնշող մեծամասնությունն ունենք, և դրանք հասանելի են էլեկտրոնային տարբերակով: Այդ դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է. մի մասը դպրոցներում կլինեն բառացիորեն այս օրերին, մյուսները՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում: Իհարկե, կազմակերպչական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով այս ընթացքում աշխատել ենք  դպրոցների հետ և շարունակելու ենք այդ գործընթացը՝ մինչև դասագրքերն ամբողջ ծավալով հասնեն դպրոց»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ մյուս դասարանների դասագրքերը դեռևս չեն փոխվում, և դրանք առկա են դպրոցներում:

Ն.Փաշինյանը հետաքրքրվել է նաև սեպտեմբերի 1-ից մի խումբ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման հարցով, որին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի երկու տարբեր ծրագրերով:

«Առաջինը վերաբերում է հանրապետության բոլոր դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, աշխարհագրության, կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնց աշխատավարձը կբարձրանա 25 տոկոսով: Երկրորդը վերաբերում է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների բոլոր առարկաների ուսուցիչներին: Առաջին խմբի շահառու է հանդիսանում ավելի քան 8000, իսկ երկրորդ խմբի շահառու՝ ավելի քան 4000 ուսուցիչ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի 1-ից երկու ծրագրով էլ կսկսի հաշվարկվել բարձրացված վարձատրությունը՝ անկախ կամավոր ատեստավորումից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալԱլավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածքՄատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքովՀայտնի բևեռախույզը կյանքից հեռացել է 85 տարեկանումՄեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասինՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)
Ամենադիտված