ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել
Հասարակություն![ՌԴ ՊՆ–ն հայտարարել է, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել](/timthumb.php?src=disc/23-09-23/b720fda6d82c0c4bad2fc49c14e4d2b0.jpg&w=780)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, թե Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել։
«Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող է վիրավորվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)