Սոֆի Լորենը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ժամանց![Սոֆի Լորենը բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց](/timthumb.php?src=disc/25-09-23/e5f563b9ff56be9435165c8aef9e0eb0.jpg&w=780)
Իտալացի կինոաստղ Սոֆի Լորենը, ով չորեքշաբթի դարձավ 89 տարեկան, տեղափոխվել է հիվանդանոց Ժնևի իր տանը վայր ընկնելուց հետո, հայտնում է Sophia Loren ռեստորանի աշխատակազմի հաղորդագրության մեջ, որը կինոաստղը պետք է բացեր սեպտեմբերի 26-ին:
«Սոֆի Լորենի հետ դժբախտ դեպք է պատահել, երբ այսօր առավոտյան ընկել է Ժնևի իր տանը։ Դերասանուհուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության, և ազդրի մի քանի կոտրվածք են հայտնաբերել։ Նա վիրահատվել է։ Վիրահատությունը հաջող է անցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)