Մարտակերտը հանձնված է, վերջին բնակիչները երեկ լքել են քաղաքը. քաղաքապետ
Արցախ![Մարտակերտը հանձնված է, վերջին բնակիչները երեկ լքել են քաղաքը. քաղաքապետ](/timthumb.php?src=disc/25-09-23/4250460011d618ba69d4612fd1f128df.jpg&w=780)
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» տեղեկացրել է, որ Մարտակերտն ամբողջությամբ հանձնվել է։ Վերջին բնակիչներն այնտեղից դուրս են եկել երեկ, շուրջ հազար մեքենա, և երեկոյան հասել են Ստեփանակերտ։ Ինքն էլ է դուրս եկել քաղաքից։
«Ահագին մարդ կա, որ չենք ճարել, ո՛չ հաշիվ ենք իմանում, ո՛չ կորած մարդ ենք իմանում», - նշեց Գյուրջյանը։
Միշա Գյուրջյանը, սակայն, նշեց, որ դիրքերը պահող զինծառայողների շրջանում 20 զոհ ունեն:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարակել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը:
![](banners/armflix.jpg)