«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Ի՞նչ է թաքցնում հանրությունից և ԶԼՄ-ից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կոպտորեն խախտած Գարեգին Խաչատրյանը

Վերլուծական

Ամիսներ շարունակ քաղաքացիները և լրատվամիջոցները ահազանգում են Բաղրամյան պողոտայում գտնվող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբի գործունեության վերաբերյալ, որը կոպտորեն խախտում է Երևանի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 188-Ն որոշումը, որով սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Երևան համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել բնակելի շենք-շինություններից, կրթական հաստատություններից, օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա: Ակումբը բացահայտ խնդիրներ ունի նաև լիցենզավորման հետ, իսկ քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ են ստացվում աղմուկի, վիճաբանությունների և այլնի հետ կապված: 

Տվյալ խնդրի լուծմանը լիազորված կառույցի՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և նրա ղեկավար Գարեգին Խաչատրյանի՝ խնդրո առարկա հարցի վերաբերյալ անգործության պատճառները պարզելու նպատակով Լուրեր.com-ը սույն թվականի ամսի 5-ին հարցում էր ուղարկել Խաչատրյանի ղեկավարած կառույց, որում բարձրաձայնված հարցերը ներկայացնում ենք ստորև.

Գարեգին Խաչատրյանի ղեկավարած տեսչական մարմինը սույն հարցմանը չի պատասխանել օրենքով սահմանված ժամկետներում` խախտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը, որը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրանք ստանալու, հարցումների ներկայացման և պատասխանի կարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով։ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Տեսչական մարմնից մեր հարցմանը արձագանքեցին սույն թվականի ամսի 14-ին՝ այն էլ, մեր հիշեցում- նամակից հետո միայն

Նույն օրը  Խաչատրյանի կողմից ստացել ենք հետևյալ՝ ոչինչ չասող գրությունը, որում վերջինս թերի և կցկտուր է արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին:

Քանի որ ստացված պատասխանի մեջ առկա էին պարզաբանում պահանջող կետեր՝ մեր խմբագրությունը մեկ անգամ ևս հարցում է ուղարկել Խաչատրյանի ղեկավարած կառույց՝ խնդրելով ներկայացնել հետևյալ պարզաբանումները:

Մեր վերջին հարցմանը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ընդհանրապես հարկ չի համարել պատասխանել՝ կրկին խախտելով վերը նշված օրենքների դրույթները: Ակնհայտ է, որ Գարեգին Խաչատրյանը շահագրգռված չէ այս հարցում բաց և թափանցիկ աշխատելու և լրատվամիջոցների հետ համագործակցության մեջ և տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ ունի թաքցնելու տեսչականի պետը հանրությունից և ԶԼՄ-ից:

Ակնհայտ է նաև, որ առանց լիցենզիա գործող օբյեկտների ապօրինությունների վրա երկու տարի շարունակ աչք փակելը, իսկ այնուհետև՝ քաղաքացիների բողոքների և մամուլում բարձրացված աղմուկի ֆոնին տվյալ օբյեկտը ընդամենը 40 հազար դրամով տուգանելը, կոռուպցիոն ռիսկերի հետ պայմանավորված բազմաթիվ հարցեր է առաջացնում: Մամուլում այս ընթացքում եղան հրապարակումներ, որոնք կասկածի տակ էին առնում տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի անաչառությունը տվյալ հարցում և ակնարկում վերջինիս անձնական շահագրգռվածությունը:

Մենք որպես պատասխանատու լրատվամիջոց հետևողական ենք լինելու պարզելու, թե ինչպես է ստացվել, որ Երևանի կենտրոնում գործում է բացահայտ ապօրինի, քաղաքացիների անդորրը խանգարող և կասկածելի բարքեր տարածող կառույցը, իսկ մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում պետք է կասեցներ այդ օբեկտի գործունեությունը, պարապուրդի է մատնվել, ղեկավարն էլ ճողոպրում է լրատվամիջոցների հարցումներից: 

Տվյալ հարցերը պարզաբանելու նպատակով էլ տեղեկացնում ենք, որ սույն հոդվածը կից գրություններով որպես իրազեկում ուղարկվելու է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ կոչ անելով, որպեսզի վերջիններիս ղեկավարած կառույցներն  ուսումնասիրության առնեն ամիսներ շարունակ ԶԼՄ-ի կողմից բարձրաձայնվող այս հարցը՝ հերքելու կամ հաստատելու համար կոռուպցիոն մեխանիզմների առկայությունը:  Պարզելու, թե ինչու է իրավապահ համակարգն այս ընթացքում աչք փակել՝ ակնհայտ ապօրինի գործունեություն ծավալող կառույցի վրա, ինչու է այս հարցը շուրջ 2 տարի խորքային և համընդգրկուն կարգավորման կարոտ մնացել,  և ինչ դեր է այս պատմության մեջ խաղում անձամբ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան 7 հոգով մա՞րդ են ծեծում, տղերք, խիստ կերպով դատապարտում ենք ոստիկանական բռնությունները. Սրբազան (տեսանյութ)Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում ենՓոքրիկների տրամադրությունն ապահովելու համար փրկարարները աղետի գոտի են տեղափոխել խաղալիքներՃանապարհդ հարթ լինի. Սուրբ Աննայի բակում Սրբազանը ողջունում և օրհնում է քաղաքացիներին (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ այրվել է իրանական համարանիշներով բեռնատարըՉուլ Նիկոլ, դատարկ փողոցում ո՞ւմ էիր բարև տալիս. չե՞ս ամաչում, որ ապրում ես. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է շաբաթըԳնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2
Ամենադիտված