Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվի ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան «Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ) Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը Ոստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարի Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև Հայրապետյան 

Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. մաս 8. Հովիկ Աբրահամյան

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

Դիցուք՝ այսօր կանդրադառնանք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: 2012-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը,  ընդունելով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել էր, որ «Այլընտրանք չկա. Ղարաբաղը երբեւիցե չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:

2013-ին ԱԺ ամբիոնից նա հայտարարում էր, որ բոլոր նա խադրյալները կան Արցախի հարցի հայանպաստ լուծման համար: «Դրա բոլոր նախադրյալները կան՝ ի դեմս հայկական իշխանությունների քաղաքական կամքի, հայկական մարտունակ զինված ուժերի և միջազգային հանրության մեջ աստիճանաբար գերակա դարձող այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասում էր Աբրահամյանը:

2014 թվականին վերջինիս հայտարարում էր՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հակամարտությունից խուսափելու համար, բայց պարտադրված պատերազմի դեպքում հայ ժողովուրդը պատրաստ է պաշտպանել հայրենիքը, սահմանները և հաղթել: «Ամեն դեպքում մեր անվտանգությունը սկսում է Արցախից: Մայր հայրենիքի համար կարևոր է առաջինն ապահովել Արցախի անվտանգությունը: Դա է Հայաստանի անվտանգության երաշխիքը. և ես ամեն հնարավորություններն ստեղծելու եմ, որ Արցախը դառնա ավելի ապահով երկիր, ինչը միանգամից ածանցվում է նաև Հայաստանի անվտանգության հետ»,- ասում էր Աբրահամյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Աբրահամյանը հայտարարում էր, որ ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:

Նույն 2014-ին Արցախում Աբրահամյանը հայտարարում էր, որ «Արցախ աշխարհը պետք է լինի կայուն, անվտանգ և ունենա հզոր տնտեսություն»:

2015-ին Արցախում նա կոչ էր անում ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, բացի այդ նա հայտարարում էր, որ Հայաստանի ղեկավարությունը, խորհրդարանը եւ ամբողջ ժողովուրդը կանգնած են Արցախի կողքին` հանուն հայ ժողովրդի ինքնորոշման ու վերամիավորման արդար դատի:

Եթե դիտարկում ենք երկար տարիներ ՀՀ-ում պետական պաշտոն զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի հռետորաբանությունը Արցախի հարցում, ապա այն միանշանակ է՝ հետ քայլ հնարավոր չէ, Ադրբեջանի կազմում գտնվելը հնարավոր չէ, Արցախն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Այժմ, երբ Արցախը փաստացի չկա, իսկ Հայաստանի անվտանգությունը գտնվում է լրջագույն վտանգների առջև, արդյո՞ք ոչինչ չունի ասելու այն քաղաքական գործիչը, ում կարիերան մեծապես կառուցվել է նաև Արցախի անունը հոլովելով, ով այսքան տարի շարունակ հրապարակավ աջակցել է արցախցիների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքին, իսկ այսօր լռում է և նախընտրում է անգամ քաղաքացիական դիրքորոշում հայտնելուց զերծ մնալ: Գուցե պատճառը շատ ավելի տրիվիալ է՝ քրեական գործերը, որոնք այս պահին հարուցված են նախկին վարչապետի դեմ: Հիշեցնենք՝  նա անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Պետությունը նրանից փորձում է առգրավել 59 անշարժ գույք և ավելի քան 21 միլիարդ դրամ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվիՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը. Առաքելյան«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումըՀայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնումԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամՍոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում (տեսանյութ)Հանրային քննարկման է ներկայացվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգըՈստիկանությունը որոնում է ոմն «Գռզո»-ին, ով քաղաքացուն սպառնացել է, որ իրեն 13 հազար դոլար վճարիԱդրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև ՀայրապետյանՆիդերլանդների քաղաքում կայացել է Սբ․ Գր․ Լուսավորիչ եկեղեցու օծման 20-ամյակի տոնակատարությունըՌուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրելԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. ՓեզեշքիանՄոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում էԱլիևի հետ զրույցում Բլինքենը նշել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունըԲելգորոդի վրա հարձակումի հետևանքով 4-ամյա երեխան ստացել է գանգուղեղային վնասվածքԼեհաստանը 30-օրյա արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ջրհեղեղի պատճառովԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հովվապետական այցելություն է կատարել Անջարի հայկական ավանՄսի վաճառքի կետերում ստուգումներ ենԿանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. ԲԸՏՄԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԺամկետային զինծառայողը անզգուշաբար կրակել է պարտադիր ժամկետային զինծառայողի գլխին. ՔԿ«Մենք չենք մոռանալու այն մարդուն, որն իր կյանքի գնով կռիվ տվեց ճշմարտության համար»․ պաշտպան«ԳԱԶ 2410»-ը բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներՀարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան (տեսանյութ)Լեհաստանում հայտարարվել է տարերային աղետի դրություն (լուսանկարներ)Դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի. Հրայր Թովմասյան (տեսանյութ)«Զվարթնոցում» խստացրել են մաքսային ստուգումը․ արդեն Մոսկվայից ժամանողներին էլ են ստուգումՔասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել էՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունըՎերին Լարսի անցակետերը ժամանակավորապես չեն աշխատիԿոբախիձեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը միտված քայլերը Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին Ալիևն ընդունել է սուպերմոդել Նաոմի Քեմփբելին (լուսանկարներ) Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել Անցած շաբաթվա ընթացքում Հայաստանում կարմրուկի ոչ մի դեպք չի արձանագրվել Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին Ինքնասպանության 13 փորձ, 57 ՃՏՊ, հրդեհի 113 դեպք․ ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Տեղի է ունեցել Փաշինյան-Կոբախիձե առանձնազրույցը (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Ուսուցիչները վախ ունեն. Սերոբ Խաչատրյան Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն ազատ կարձակվի. փաստաբան Սա իրոք հավատացել է, որ «Каждая кухарка должна научиться управлять государством»․ ՀամբարյանԱյս քրեական գործը հարուցվել է շուկայում Վալոդի ու Արտաշի պատմածների հիման վրա. Հրայր Թովմասյան (տեսանյութ) Ավանեսյանը կրկին առաջադիմել է դասակարգման աղյուսակում Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես են ապրում ու կռվում Դոնբասում հայ կամավորները. Թևանյան (տեսանյութ)Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ Եկեք Գյումրի, փողոցում ցանկացած մեկից հարցրեք՝ ո՞վ է Անդրանիկ Քոչարյանը, իրենք ձեզ կասեն. Միքայել սրբազան
Ամենադիտված