Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ» Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ) Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակ Փաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) 

Թիմակիցների «հարվածը»՝ Նիկոլ Փաշինյանի թիկունքին

Վերլուծական
Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր, իր խոսքերով, կարգի հրավիրել պետական կառավարման ապարատը, այսօր էլ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում վարչապետի հանձնարարականների իրականացումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ակնհայտորեն չի համապատասխանում տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում` քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
 Փաշինյանն այն ժամանակ դեռևս շրջակա միջավայրի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին խիստ հանձնարարական էր տվել լուծելու Սևանա լճից սիգի որսի հետ կապված խնդիրները, այնուհետև նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ ակտիվորեն աշխատելու են կառավարության ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն արդյունքը դեռևս չի երևում, գրեթե յուրաքանչյուր օր բացահայտվում են սիգի ապօրինի որսի նորանոր դեպքեր։ Դրան պետք է գումարել նաև Սևանի մակարդակի նվազման հարցը, որը նույնպես ներառված է կառավարության ծրագրում, այն ենթադրում է Սևանի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մինչդեռ 2021 թվականին լճի մակարդակը նվազել է մի քանի սմ-ով:
 
Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը բազմիցս բառացի հայտարարել է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Նիկոլ Փաշինյանը դեռեւս նախորդ տարվա  հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Մեկ շաբաթ անց լրատվամիջոցների հարցին ի պատասխան` փոխնախարարը հայտնել էր, որ տվյալները դեռ ամփոփվում են: Այսինքն՝ մեկ շաբաթը Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել էր հրահանգ, որը փաստացի չի կատարել:
 
ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` այն ժամանակվա ղեկավար Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ, Վերականգնման վարկերի բանկից ստացել էր 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար: Խոսքը Կումայրի ջրատարի խողովակաշարի վերականգնման մասին է, որի արդյունքում պետք է ունենայինք 25 մլն խմ ծավալով ջրատար: Ծրագիրը հաստատվել է 2019-ին, դրանից հետո պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա առ այն, որ այն մեկնարկել է կամ ավարտին հասցվել: Իսկ 18.5 միլիոն եվրոն, ինչպես հասկանում ենք, պարզապես փոշիացվել է:
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, այդպես տեղի չունեցավ: 2019 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ասել է թե՝ Զարուհի Բաթոյանը, ով այսօր պատգամավոր է, չէր կատարել Փաշինյանի հանձնարարականը:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ»Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է՝ նախագահի փոխարեն ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԿայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը (տեսանյութ) Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. ՆԳՆ Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ձեռքդ կտրե՞լ ես, եթե սրա պատասխանները տա, լուրջ կընդունենք իր ասածները, հիմա անլուրջ է. Սրբազան (տեսանյութ) Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը նվազել է. ՇՄՆ Հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին. ԱլիևՆԳՆ շենքի մոտ երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը վատացավ, կորցրեց գիտակցությունը (տեսանյութ) Աղետի գոտիներում ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքացիները կոչ են անում ոստիկաններին կատարել օրեքով նախատեսված պարտականնություններըՍարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն ՄանուկյանՀունիսի 3-ից Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ, կգործի նոր արագաչափ Մեղք է, չէ՞. Բագրատ Սրբազանի արձագանքը` Փաշինյանին (տեսանյութ) Ամաչե՛ք, երկիրը հանձնում եք թշնամիներին, դրա դեմ մեր տղերքն իրենց կյանքն են տվել. Գայա Արզումանյան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Պապիկյանը քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ ՆԳՆ-ի դիմաց մեր գործողությունները և հույսերը չեն ավարտվել, դեռ կտեսնենք, հիմա կշարժվենք այստեղից․ Սրբազան (տեսանյութ) Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Իմ ճանաչած Վահե Ղազարյանը պետք է առանց վախենալու գա, պարզ խոսենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ասուլիսը (տեսանյութ) Դուրս եկեք երթևեկելի մասից, հակառակ դեպքում` ոստիկաններն ուժ կկիրառեն (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԲագրատաշենում հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ խախտումներով ՆԳՆ շենքի մոտ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Ցականյա՛ն, ամո՛թ. դիրք քանդելու համար գեներալի կոչում ես վերցրել. սա խորքային ողբերգություն է (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկինԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ) Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ)Ես այստեղ չեմ եկել որպես գործիչ, այլ որպես մարդ, որը Վահե Ղազարյանի հետ Տավուշում ծառայել է․ Սրբազան Դուք վախենո՞ւմ եք ժողովրդի հետ շփվել առանց շքախմբի. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Գաղտնի խմբերից մեկի ղեկավարի անունը Աշոտ Մկրտումյան է, 2-րդի ազգանունն էլ Մկրտչյան է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը փակ էԷդ էլիտաները իրենց «Բրաբուսներով» պատերազմների ժամանակ էլ, խաղաղության ժամանակ էլ չեն տառապում․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը». Մանուկյան Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով. ՆԳՆ խոսնակՓաշինյանը կրկին «հարձակվեց» Եկեղեցու վրա, ասելով՝ «Որոշ մարդիկ վարկաբեկում են ինստիտուտը» (տեսանյութ) Ապրիլի 19-ին արդեն զգուշացնում էին աղետի մասին. ո՞վ էր ասում աղետի հետ Նիկոլը կապ չունի. Արմինե ՄելքոնյանՍրանք պատերազմ են հայտարարել մեր ինքնության վերջին հենասյունին․ Նարեկ ԳալստյանՎեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում. ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Նոր նշանակում Հայաստանի զինված ուժերում Նիկոլ Փաշինյանը ժամանեց ԱԺ, նրան դիմավորեց Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)Վահե Ղազարյանը հանդիպման է ու չի կարող ընդունել Բագրատ ՍրբազանինԲագրատ Սրբազանն այլևս հանդիպում չի պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետՔՊ-ն փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել․ «Ժողովուրդ»Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, իրենց վզին է դա. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված