Ստաս Նամինի որդին խոստովանել է, որ սպանել է եղբորն ու տատիկին (տեսանյութ)
Ռուսաստան![Ստաս Նամինի որդին խոստովանել է, որ սպանել է եղբորն ու տատիկին (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/19-10-23/6fa5527ff9d9806ab918cc5646b25d78.jpg&w=780)
Ստաս Նամինի խորթ որդին՝ Ռոման Միկոյանը, խոստովանել է, որ սպանել է եղբորն ու տատիկին։ Համապատասխան կադրերը հրապարակել է ՌԴ Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։
Քննիչները ներկայումս շարունակում են աշխատել կասկածյալի հետ։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է կրկնակի սպանությունը։
Այսօր, ինչպես հայտնել ենք, մերձմոսկովյան Կրյուկովո գյուղում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել՝ հայտնաբերվել են ռեժիսոր Արտեմ Միկոյանի և նրա տատիկի՝ Պրասկովյա Տկաչենկոյի դիերը՝ դանակահարված վնասվածքներով։
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարեց կասկածյալին բերման ենթարկելու մասին, ով նրանց ազգականն է։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունը կասկածում է Նամինի խորթ որդուն՝ Ռոման Միկոյանին։
![](banners/armflix.jpg)