Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյանը՝ Աննա Հակոբյանի «Սև ու սպիտակ» երեկոյին մասնկացելու մասին Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ» Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին (տեսանյութ) 

ՔՊ-ականների՝ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գաղտնիքները «հպարտ քաղաքացիներից»

Վերլուծական

Մշտապես թափանցիկությունից խոսացող Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, ըստ երևույթին, որոշել են հետ կանգնել հանրության հետ լիարժեքորեն անկեղծ լինելու իրենց հեղափոխական թեզից և ինչպես տեսնում ենք՝ որոշակի գաղտնիքներ ունեն հպարտ քաղաքացիներից, ինչն էլ իր հերթին արտացոլվում է վերջիններիս ներկայացրած հայտարարագրերում:

Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է  հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:

Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարգրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը բավականին թերի է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված փաստաթղթում նախարարը որևէ կերպ չի հիշատակել իր հիմնադրած «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ընկերության մասին, թեև պաշտոնը ստանձնելիս 2020 թվականի հայտարարագրում նշել էր, որ 1․5 մլն դոլարի ներդրում է կատարել և 17.39% բաժնեմասի սեփականատերն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Քերոբյանի որևէ հայտարարագրում նշում չկա։

Սիսիանի համայնքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը 2019 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում որպես նվիրատվություն ստացել է բնակարան: Ընդ որում, հայտարարատուի և համասեփականատիրոջ միջև կապի բնույթը պաշտպանված է, հետևաբար որևէ կերպ դա պարզելը դառնում է անհնար:

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանն իր հայտարարագրի համաձայն 2021 թվականին 10 միլիոն դրամով անշարժ գույք է վաճառել: Սակայն եկամուտներ բաժնում՝ գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը 2,500,000.00 ՀՀ դրամ: 

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն անչափ ուշագրավ նվիրատվություն է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:

Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Ըստ  Վահե  Ղալումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ պատգամավորը և նրա ընտանիքի անդամներն իրենց հայտարարագրերի մի մասը կամ ոչ ճիշտ են լրացնում, կամ թաքցնում են որոշ էական տվյալներ։  Պաշտոնն ստանձնելուց 29 օր անց նա իրեն պատկանող «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է հորը՝ Վոլոդյա Ղալումյանին։ Հաջորդ օրը պաշտոնի ստանձնման հայտարարագրում տեսնում ենք, որ այդ պահի դրությամբ Ղալումյանն ունեցել է 4 կտոր հողամաս, մեկ բնակելի տուն, երկու բեռնատար՝ KRAZ 256 և GAZ 3302։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, ըստ հայտարարագրի, Ղալումյանը որևէ տեղ չի աշխատել, աշխատավարձ չի ստացել։ Միակ եկամուտը որպես նվիրատվություն ստացած 150 հազար ռուբլին է։ Չնայած, ինչպես նշեցինք, Ղալումյանը «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն էր ստեղծման օրվանից՝ 2000 թվականից։ Ավելին՝ իր հայտարարագրում Ղալումյանը որևէ կերպ չի հիշատակում ոչ իրեն պատկանող ՍՊԸ-ն, ոչ էլ դրա օտարման/վաճառքի մանրամասները։ Արդեն 2018-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ Ղալումյանը 1.9 մլն դրամով վաճառել է KRAZ 256 բեռնատարը, սակայն տարեկան եկամուտների բաժնում չի նշել ո՛չ դրա վաճառքից ստացված եկամուտը, ո՛չ մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացած 150 հազար ռուբլի նվիրատվությունը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում է նաև վարչապետ Փաշինյանը:  Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանը թերի են լրացրել իրենց հայտարարագիրը։  Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։ Հակոբ Արշակյանը՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, չի կարող զբաղեցնել «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի նախագահի պաշտոնը։

2023-ի մայիսի 29-ին Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես, հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ի դեկտեմբերին, այժմ, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա տվյալների, ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, բայց  պաշտոնյան այս դեպքում նույնպես պետք է հայտարարագրի իր ներկայացվածությունը առեւտրային ընկերություններում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում«Բարի օր, տղերք». Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, ողջունեց վարորդին (տեսանյութ) Սպանություն Օձուն գյուղում. 27-ամյա կինը ձերբակալվել է Խստօրէն կը դատապարտենք այս մեծապէս ամօթալի երեւոյթը, որ խոտոր կը համեմատի մեր ազգի վարքագիծին եւ բարոյական ու հոգեւոր արժէքներուն․ Արամ ԱՈստիկանությունն ասում է` այնպես չենք հարվածել, որ ոտքի ջարդվածք ունենա, ընդամենը սալջարդ է․ Սրբազան (տեսանյութ) Դեմքով ճանաչե՛ք, նկարները տարածե՛ք, էս խուլիգանների հասցեները գրե՛ք. Բագրատ սրբազանի կոչը՝ քաղաքացուն (տեսանյութ) Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի ՆԱՏՕ-ն փորձում է վերցնել Մոլդովան. Լավրով Պարոն Ղազարյան, կողքի մարդկանց մի լսեք, խանգարում են ձեզ, միայն դուրս եկեք, հանդիպեք մեզ. Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդ ջան, մենակ չթողնեք Սրբազանին, կանգնեք այս Շարժման կողքը, եկե'ք բոլոր կողմերից․ ցուցարար (տեսանյութ)Մի շարք բնակավայրերում վերականգնվել է Էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը (ցանկ) ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, հունիսի 1-ին նույնքան կնվազի Սա էր Սարդարապատից Փաշինյանի փախուստի իրական պատկերը. Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր է հրապարակել Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյանը՝ Աննա Հակոբյանի «Սև ու սպիտակ» երեկոյին մասնկացելու մասինՈստիկանության անընդունելի և դատապարտելի պահվածքն անպատվություն է ողջ քրիստոնյա հայերի և միլիոնավոր հայ հավատացյալների համար. Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Պապիկյանը մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի բացման արարողությանը Մեր թշնամին վախենում է հողի համար զենք վերցրած զինվորից. Վանկուվերից Հայաստան եկած քաղաքացի (տեսանյութ) Դուք տղա չեք, գոյություն չունեք, 30 հոգով մարդու վրա եք հարձակվում. Սրբազանը` ոստիկաններին (տեսանյութ) Վահե Ղազարյանը չի մասնակցելու բյուջեի քննարկմանը. շուրջ 1 ժամ է նա չի կարողանում դուրս գալ նախարարությունից. «Հրապարակ»Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է՝ նախագահի փոխարեն ինքը կստորագրի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԿայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը (տեսանյութ) Արսեն Գրիգորյանի ոտքը ոչ թե կոտրվել է, այլ նա սալջարդ է ստացել. ՆԳՆ Ինչ լինում է ոստիկանության, ԱԱԾ-ի ներսում, մենք տեղյակ ենք, ոստիկանապետի մասին էլ ամեն ինչ գիտենք․ Սրբազան (տեսանյութ) Ձեռքդ կտրե՞լ ես, եթե սրա պատասխանները տա, լուրջ կընդունենք իր ասածները, հիմա անլուրջ է. Սրբազան (տեսանյութ) Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը նվազել է. ՇՄՆ Հետևում ենք Հայաստանում վերջին իրադարձություններին. ԱլիևՆԳՆ շենքի մոտ երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը վատացավ, կորցրեց գիտակցությունը (տեսանյութ) Աղետի գոտիներում ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքացիները կոչ են անում ոստիկաններին կատարել օրեքով նախատեսված պարտականնություններըՍարդարապատում խայտառակ միջադեպի համար Փաշինյանը պարտավոր է անձամբ ներողություն խնդրել Վեհափառից. Վազգեն ՄանուկյանՀունիսի 3-ից Գագարին բնակավայրի մոտ, դեպի Երևան ուղղությամբ, կգործի նոր արագաչափ Մեղք է, չէ՞. Բագրատ Սրբազանի արձագանքը` Փաշինյանին (տեսանյութ) Ամաչե՛ք, երկիրը հանձնում եք թշնամիներին, դրա դեմ մեր տղերքն իրենց կյանքն են տվել. Գայա Արզումանյան (տեսանյութ) Ողջունում եմ ձեզ, սիրելի «նարկոբարոններ», «գործակալներ» և «կղերաֆեոդալներ». Սրբազան (տեսանյութ) Պապիկյանը քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ ՆԳՆ-ի դիմաց մեր գործողությունները և հույսերը չեն ավարտվել, դեռ կտեսնենք, հիմա կշարժվենք այստեղից․ Սրբազան (տեսանյութ) Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը՝ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Իմ ճանաչած Վահե Ղազարյանը պետք է առանց վախենալու գա, պարզ խոսենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ասուլիսը (տեսանյութ) Դուրս եկեք երթևեկելի մասից, հակառակ դեպքում` ոստիկաններն ուժ կկիրառեն (տեսանյութ) Եթե հարկ լինի` Կիրանցում նոր դպրոց կկառուցենք, ծնողների հետ կքննարկենք անվտանգության հարցը․ Փաշինյան (տեսանյութ) Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասինԲագրատաշենում հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ խախտումներով ՆԳՆ շենքի մոտ իրավիճակը լարվեց (տեսանյութ) Ցականյա՛ն, ամո՛թ. դիրք քանդելու համար գեներալի կոչում ես վերցրել. սա խորքային ողբերգություն է (տեսանյութ) Փաշինյանն արձագանքել է Սրբազանի հանդիպման առաջարկինԴուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. վերստին ասում եմ՝ Ալիև՛, գլուխդ պատին ես տվել. Սրբազան (տեսանյութ)
Ամենադիտված